Մենարան Վարդան Հակոբյան

Ճամփորդի ոտքին աչքեր են լինում

Վարդան Հակոբյան

Աղավնու փետուրով գրառված մտքեր, աղավնու փետուրով նկարվածաչքեր, աղավնու փետուրով թռչող երազներ։ Գետի փրփուրների տակթաքնված է նրա ասելիքը,որ ծանր է քարերից։ Դաշտի մերկույթին ձեռագրված հազարավարդեր։Ծովերը ջրհեղեղի մնացուկներ են, երգերը՝ քամու ետեւից ասված խոսքեր։Միթե չեն հերիքում աշխարհի վարդերը, որ բոլորն իրար նվիրեն՝ թեկուզմեկական։ Լեռներն օդի մեջ խորտակված նավեր են հիշեցնում։ Դիցարանհույսի։ Խոսքուկռվի մեջ հայրս բառեր էր գտնում մշտապես, մայրս՝ չէ, դրա համար հաղթանակը միշտտալիս էինք մորս, որովհետեւ ճիշտը «չկա»-ն է։ Չգիտեմ՝ որքան է կշռում։Ես ամեն վայրկյան ինձ ետ եմ պահում չգնալուց, բայց որտե՞ղ... դա չէ,կարծում եմ, կարեւորը։ Ամենեւին։ Նա, ով տեսնում է, ոչինչ չի տեսնում,որովհետեւ չի տեսնում։ Փոշեծծիչներնո՞ւմ են հարկավոր։ Երեկ տեսա, թե Օրիտե դը Մեգան ինչպես էհամբուրում իր բոզի կոշիկները՝ բոլորովին չխմած վիճակի մեջ։Աներկրորդ մտքի իգություն։ Կրկնահավելյալ։ Անստվերական շվաքարան՝ծաղկյալ ճյուղի տակ։ Ոգու տեսողական արտացոլանք՝ պատկերի մեջառարկայի։ Աստղասվաստիկա։Գեղեցիկ է այնքան, որքան տարօրինակ է։ Առանց վերապահման՝ լույս։ Եթեմոլորել ես ճամփադ, ուղեցույց աստղը փնտրիր քո մեջ, ինչո՞ւ ես երկնքին նայում։Ծաղիկներն ավելի ճամփորդ չեն, քան ո՛չ ծաղիկները։ Գրչի ծայրին դարձի բերվածառարկություն, որի հետեւում, համենայն դեպս, ինչ-որ բան կա, թեպետ, չգիտեմ,թե ինչ։ Մահանալ, այսինքն՝ ընդունելիրականությունն այնպիսին, ինչպիսին կա։ Փորձված ճամփորդի ոտքին աչքեր են լինում։Սողոմոն թագավորը խորշում է երգից, իսկ երեկ Սողոմոնը «Երգ երգոց» էր գրում։