Անաղմուկ՝ որպես գույնը մեռնող թիթեռի թևին
Վարդան Հակոբյան
Օրը երաշխավորը չէ օրվա։ Արցունքների տարեգրություն՝սպառված մոմի շուրջ, կրնկակոխ ինձ հետեւում էանիմանալին։Ոչինչ հայտնի չէ առանց անհայտի։ Առանց անհայտի ոչինչ է հայտնին։Համբուրում եմ փուշը, որվարդն անթերի է։Երկրպագում եմ քարը, որհողը փխրուն է։ Ավազի համար վերածվում եմ ընթացքի, որջուրն այնքան մաքուր է։Եվ մոմ եմ վառում սպիտակի առաջ՝ հանուն սեւի կատարելության։Հասունացումը մեր մեջ վերջակետում է մեզ, այսինքն՝ երեխան, որ դրսում խաղում էր,չի վերադառնալու։ Եվ իրար գտնելու միակ պայմանը կորցնելն է իրար։Ջարդված կուժի աղջիկն՝ աղբյուրն առած ուսին, գալիս է տուն, իսկամպերի տակ պահվող բարդենիները Աստծուց չեն քաշվումայնքան թովչական լինել ուգայթակղիչ։Առանց ինքդ քեզ՝ ոչ մի քայլ մի արա։ Ջայլամը սեփական թեւեր ունի գոնե, առավել տխուրը գլուխն ուրիշի թեւի տակ թաքցնելն է։ Իսկարագիլներն այս ամենին նայում են շատ սովորական, կամ՝չեն նայում։Տարին՝ տարու, սարը՝ սարի երաշխավորը չեն։ Երեկ տխրությանդարակներում հանկարծ հայտնաբերեցի մանկության մեռած թիթեռը՝հուշերի սարկոֆագում՝ եգիպտական փարավոնի շուք ու փայլով։ (Ո՞վ է,այս մասին շարունակ մի երգ է շշնջում ականջիս տակ)։Լեռը բանաձեւում է թախիծը չբացված հորիզոնների։ Իսկ խաղաղությունը,թշնամիներով շրջապատված մեր երկրում, մեր ամենագլխավոր ճակատամարտն է։