Մենարան Վարդան Հակոբյան

Դու չե՞ս հոգնել հուշ լինելուց

Վարդան Հակոբյան

Ամենագեղեցիկ ծաղիկը միշտ բուսնում էամենահեռվում։ Եվ չունենք ոչինչ ավելիինքնուրույն, քան մեր տեսողությունն է։​Չգիտեմ՝ ճանապարհների՞ն ավելի շատճամփորդներ կան, թե՞ ճամփորդների մեջ՝ավելի շատ ճանապարհներ։ Երբ չեն ծնվում հայրենիքում՝ մի՞թե ծնվում են։​Այնպես եմ մի չեկած անձրեւի կարոտել, թվում է՝ մորսձեռքով թրծված կավը իմ մեջ ճաք է տվել. Սաթենիկ,դու չե՞ս հոգնել հուշ լինելուց։ Այո՞։ Ո՞չ։​Մեկը ուշ գիշերով ծեծում է դուռս։ Գնամ՝ բացեմ,տեսնեմ ո՞վ է։ Ինչ գիտեմ՝ գուցե հենց ես եմ։Ձայնս նժարում է տիեզերքի լռությունը։​Հեռուն անվերջ գումարվում է ինքն իրեն եւաչքերիս մեջ մայրանում է երազը։ Իսկ ամենաշատ օրորոցները լինում են մեղվանոցներում։​Հեքիաթների ծաղիկը միշտ բուսնում է այնտեղ, ուրհնարավոր չէ հասնել։ Բայց մեղուն,անսխալ թռչում, իջնում է իրեն սպասող ծաղկի վրա։