Մենարան Վարդան Հակոբյան

Թիթեռնիկներ՝ պատուհանիս փեղկափակոցներին

Վարդան Հակոբյան

Պատուհաններ չկան, պատուհաններն իրենց միջիցստեղծում են բանտարկյալները։ Այն ամենում, ինչ եղել էիմ ու քո միջեւ, ամենագեղեցիկը, անկասկած, մերբաժանումը չէր։ Երգը հոսում է անխաղաղ եւ նրա հետ՝ գետը։Ես հիմա դարձել եմ թեթեւ այնքան, որ ամեն գիշեր երազներեմ բերում, թողնում քո աչքերին ու գնում այնպես, որ չես արթնանում։ Իսկմատներս մերկ մարմնիդ վրա ճանաչում են շարժումներն այնաստղերի, որ աչքերս երբեք չեն տեսնելու։ Քուն թե արթմնի։Ես չեմ փնտրում որեւէ մեկին, որ դու չես։ Ասում են՝Վեներայի տաճարում մի կանթեղ կա, որ ոչ քամին, ոչ էլջուրը չեն կարողանում մարել, իսկ Պոլանտի լապտերըվառվում է ուղիղ 2000 տարի։ Ձեռքիս բաժակն է Գրաալի։Ես քեզ կորցրել եմ այնժամանակ, երբ սկսել եմ չորոնել։ Երբ խոսում ես՝ ձայնդ ձեռքից թռածթռչուն է։ Արթուն եղիր, որ աչքերդ դառնան շարունակություննօրվա։ Ոտաբոբիկկանգնիր կանաչներում եւ թող խոտերը վերածվեն թալիսմանների։Թռչնի երգը դուրս է հրում մթանը։ Եվ ես առաջնորդվում եմ մի գաղտնիքով, որ ինքս դեռ չեմ բացել, իսկ եթե բացեմ, գուցե եւչառաջնորդվեմ նրանով։ Ճիչը չասված բառերից է ծնվում։ Ազատությունը զգացում է, կարող է մարդ բանտում ազատ լինել, իսկ ազատության մեջ՝ բանտում։Պատուհաններ չկան, պատուհաններն իրենց միջիցստեղծում են բանաստեղծները։ Իսկ հեռուն այն վայրն է, ուրհանդիպում են բոլոր բաժանվածները։ Ամպերը շարժվում ենծարավ ծաղիկների շուրթերին, եւիրենք իրենց փնտրելու մեկնած առուներն այլեւս չեն վերադառնում։