Մենարան Վարդան Հակոբյան

Շունը պառկել է իր ստվերին

Վարդան Հակոբյան

Երկակի աշուն։ Արհեստավարժ գույներ։ Ժամացույցի զանգերըոչ միայն ժամանակի հաշվարկներ են՝ ըստ թվացույցերի, այլեւարհամարհումը հավիտենական կյանքի։ Այս ո՞վ է ժամացույցի տակ խզբզել՝ բարեւ, օրիորդ պոռնկուհի։​Ասում եմ՝ ամբոխը վերածվում է նախիրի եւ աստղերըհանված աչքեր են հիշեցնում։ Հարեւանի կնոջ սիրուց խմել դարձյալ,նախրապան գեւոն, քնով է անցել Էշի վրա։ Մշուշներն ի վերբարձրանում է գետը՝ նահանջող լեռան հայացքներից ներս։​Ասում եմ՝ ժամանակը չէ՞, արդյոք, ՀԿԿ-ին դատի տալ՝Չարենցի ու Բակունցի համար (ո՞ւմ պահանջն է սա),իսկ լույսը ծորում է՝ անընդհատ մարելու պատրաստ։ Երկրայինգիշերը՝ Մարսից երբ նայում եմ, ընդամենը սեւ կակաչ է։​Ասում եմ՝ թագավորները պետք է մեծ-մեծ գլխարկներ դնեն՝ այնպես որ՝ականջները չերեւան, որովհետեւ, ո՞վ գիտե, Ապոլլոնը չի՞ զայրանա,արդյոք, մանավանդ Միդասի սափրիչը վերջերսշուտ-շուտ է անցնում ավեր երկրի եղեգնաշատ հորերի կողքով։​Ասում եմ՝ «խնայեցեք գոնե միրուքս», որ չունեմ։ Քայլերս հեռվիկոդավորումն են։ Երբ դաշտից ձյունը հեռանում է, ես մագլցում եմ գագաթները,որ ձյուների մեջ փոքրիկ խարույկներ վառեմ. այդպես ավելիքաղցր է ջերմությունը։ Իսկ կինս ասում է՝ չեմ հասկանում, ինչուքեզ մշտապես ձգում են կապը կտրածներն ու փչացածները։​Ասում եմ՝ այնտեղ, ուր ոչ մի ձայն բացարձակապես չկա, աղմուկըծաղիկ է սղոցում։ Անտառը երգում էհավքերի կտուցին։ Քաղցր չէ, որովհետեւ դառը չէ։ Կարող է արյունը շատարագ է շարժվում քո սրտում, բայց երբ չես սիրում, ոնց իմանաս, որայն, փաստորեն, կանգ է առել։ Եվ մենք հավաքական ենք՝ երբ մենակ ենք։ ​Երկակի աշուն։ Արհեստավարժ գույներ։ Եվ քանի որ թաց էգետինը, սպիտակ շունը պառկել է իր սեւստվերի վրա։ Ժամանակի հաշվարկները չեն տեղավորվում թվացույցերի մեջ։ Քամինանընդհատ հանգցնում է, բայց ես համառորեն վառում եմ։ Իսկ եթե ինձ չեք դիմավորում,դա չի նշանակում, թե ես դեռ չեմ եկել։