Մենարան Վարդան Հակոբյան

Փակիր աչքերդ՝ չերևաս

Վարդան Հակոբյան

Ձուկը՝ ջրում, հավքը՝ երկնքում, գրիչը՝ թղթին,սլանում են նույն ուղղությամբ։ Փակիր աչքերդ՝աշխարհը չերեւա։ Հողը լափում է զավակներին։​Հաճախ այն, ինչ ուզում եմ բացել քո մեջ, դուինձ ընդառաջելով՝ ավելի խորն ես թաքցնում։ Եսետ եմ վերցնում դռան վրայից իմ թակոցները։​Դու ինձ չես լքել՝ ինձ լքելով, դու լքել ես քո մեջ ապրող աստվածուհուն։ Վկա աչքերդ՝ ինձ մոռացող։ Սովածների փիլիսոփայություն՝ արդարությունը հաց է ավելի, քան հացը։​Աղեղնավոր բառեր։ Աներկինք թեւեր։ Բոզալաց տվող քամի եւպատառոտված ներքնաշորերով արեւալույս։ Իմ կորած պոռնիկ։Կնաքարշ որձերի ոհմակը հոտոտում է մթնահունց էգերին։​Շուրջս պտտվում է ինչ որ մի ճախրուկ։ Ես արդենճեղանվում եմ ճանապարհի նման։ Թունավոր բույրերի հյուսակըխեղդում է՝ շուլալված պարանոցիս։ Փակիր աչքերդ՝ չերեւաս։