Ամեն ինչ հիշողություն է, նույնիսկ՝ գալիքը
Վարդան Հակոբյան
Լույսի մեջ ճերմակ աղավնիներ կան, որ վաղորդյանթեւահարումով գեղեցկացնում են արեւի ծագումը։ Երբուզում եմ ինչ որ բան բացահայտել, ինձ մշտապես առաջնորդում է անբացահայտելին։Լռությունը շարունակում է խոսքին, մինչդեռ խոսքըլռությանը սպանում է։ Աշխարհում ամեն ինչհիշողություն է, եւ միայն պատերազմներն են, որկորուստ են հիշողության։ Ի սկզբանե՝ անվերջ վերջ։Յուրաքանչյուր մարդ ինքն իր զոհն է։ Ես մեկ-մեկ առաջ եմընկնում ճանապարհից։ Գուցե այն հեքիաթն եմ, որ ամեն օր Ցորտ աղբյուրը պատմում է շուրջը հավաքվածծառերին։ Երբ մեռնում են լեռներում՝ մեռնո՞ւմ են։Խտուտ եկավ շողը խնձորենու ծաղիկների մեջ, եւ ծառի տակ հողը միանգամից դարձավ փխրուն։ Իսկ լույսն ինձ հետտանելու ուրիշ ելք չկա, բացի քո ժպիտները հիշելուց։Ձեռք չի հասնում այն ծաղկին, որը հուշերի մեջ է ապրում։Ժամանակը չափում են երգի տողով գերաշնորհ,տարածությունը՝ ձայնով։ Անցյալին չկարոտեինք, չէինք ձգտիապագային։ Յուրաքանչյուր վայրկյանանսպասելի է։ Աչքս գերին է չտեսածի։ Այժմ եւ միշտ։