Մենարան Վարդան Հակոբյան

Ավելի ծայրին ծաղկած փիլիսոփայություն

Վարդան Հակոբյան

Ես մտա ընդարձակ պահի մեջ, եւ այն դարձավկրկնակի դատարկ՝ իմ ներսում ոչ մեկը չկար։​Աչքերս փորձում են լույսիսերմեր ցրել անհայտի մութ շավիղներում։ Սերմագող երամների աղու չվերթ։ ​Կենդանիների մեջ մարդիկ ամենադյուրին վարժվողներն են,սովորեցինք անՍեւակ, անՍարյան, անՇիրազ, անՍահյան, անՎազգեն, հիմա էլ՝ անՀրանտ Երեւանին... Այսպեսգնում ենք դեպի Երեւանն անԵրեւան,Հայաստանն անՀայաստան։​Ամեն հայ արքա է, ասում են,դրա համար դարեր շարունակՀայաստանը արքա չի ունեցել։Թշնամիներ՝ որքան ուզես, եւ եթե Դավիթը զարկեր է բաշխել Մսրա Մելիքին՝ միայն մեկը պահելով իրեն, ապա մենք այդ մեկն էլ (ինչ շռայլ հոգի ենք՜) նվիրում ենք, որ մեր մեջ ապրող մեր ոսոխը մեզ զարկի մեզավարի. կուռդ՝ դալար։​Եթե ինքս ինձ հետ ես դաշնություն եմ կնքում մի քանիվայրկյանով, հանգիստ եղեք, դա երբեք էլուղղված չէ որեւէ երրորդի դեմ։ Պարամերկ օրեր։Հրաբխի վրա բացված ծաղիկ, բեր, համբուրեմ թերթիկներդ։