Մենարան Վարդան Հակոբյան

Ճամփաները

Վարդան Հակոբյան

Հայրենականից չվերադարձած համագյուղացիներիս​Գնացել են ու չեն դարձել.Մոլորվե՞լ են ճամփաները.-Հազար ու մի հողմով անցնել,Մաքառել են ճամփաները։​Սրտերից սեր, լույս են առել,Հույս են դառել ճամփաները.Հինգը տարել, մեկն են բերել,Մեզ դեռ պարտք են ճամփաները։​Դրոշների ծփանքի տակՃամփաները ձուլվել իրարՈւ դարձել են խաղաղության,Հաղթանակի ճանապարհ։​Կամրջել են իրենց սերը,Մեզ հասցրել լույս-ափերին.Ճամփանե՜րը, ճամփանե՜րը,Մենք դեռ պարտք ենք ճամփաներին։