Մենարան Վարդան Հակոբյան

Փսփսում են

Վարդան Հակոբյան

Փսփսում են տերեւները,Փսփսում են կամացուկ.Եվ մաքուր է նրանց սերը,Ոնց սարերի մարմանդ սյուք։Տերեւներում կանաչ հուր կա,Ջերմություն կա արեւի,Հավերժության, սիրո բույր կա,Սիրուս բույրը երեւի։Փսփսում են տերեւները,Երգ են դառնում անհնչյուն.Եվ հալվում են երազները,Հավքեր դառնում ու թռչում...