Մենարան Վարդան Հակոբյան

Հիմն լույսի

Վարդան Հակոբյան

Պարույր Սեւակին​«Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ»...Եվ աստղերը աշխուժացան,Եվ աստղերըՃամփաների հեռվում վառվողՄի-մի պայծառ փարոս դարձան,Իջան երկնի կապույտներիցԾիծաղաձայնՈւ շարվեցին բառերիդ մեջ,Տողերիդ մեջ կամարվեցին՝Որպես կարոտ ու ծիածան։​«Լու՜յս, լու՜յս զվարթ»...Եվ առավոտ եղավ լուսո,Եվ վերերգվեց Արեգակը,Ելավ հույսով,Քո երգերի հունը մտավ,Որ նահանջի օրվա աչքից,Ստվերի պես հալվի, գնաՔողը մթան,Որ երազի դռների մեջՄեր դեմ ելնի մի սուրբ անուն։​«Լու՜յս, լու՜յս զվարթ»...Եվ քո ձայնը շարականված«Եռաղողանջ, Եռաբանյա, Եռամատնյա»։Հավատամքի կանթեղ վառեց,Ձուլվեց հողին հայրենահամ,Որ բեկանվեն անթիվ շանթեր,Կոչ անելու նման գոչի.-Եղիցի՛ լույս։Եվ լույս լինի, Լինի, լինի՜...