Մենարան Վարդան Հակոբյան

Առյուծամագիլ

Վարդան Հակոբյան

Իսկ ես, չգիտեմ, ուրիշ ի՞նչ ասել,Կփորձեմ այնպես ապրել աշխարհում,Ինչպես առաջին սերը` հուշի մեջ:Լռած լույսերի պաղ շռայլությամբԼուսինն իզուր է ինձ գոհացնելուՓորձերի դիմում՝Մոռանալով, որ իր գոյությունըԻնչքան էլ բարի,Անկաշառ լինի,Հաստատումն է հենց տիրող գիշերվա։Արեւ եմ ուզում։Չեմ կարող երբեքԿարմիրով ներկել լուսնյակի դեմքը՝Զգալու համար համը արեւի։Ես ձանձրացել եմ սուտ երազներումԻնձ պաստառելուց,Ուզում եմ խոհիս պաստառը շրջելԵրեսի վրաԵվ… ձեռագրել լույսը գարունքվա։-1-«Գիշերը մայրն է ծագող արեւի».Չգիտեմ ով էրՀոգուս ականջին շշնջում կամաց բառերն այս բարի,Երբ հանկարծ մեկը (Եկ Հիշողություն անվանենք նրան),Անցած օրերի մշուշից ջոկեց,Ինձ բերեց խոսքդ՝ հույսերի կերոն.-Ես կգամ այնժամ,Երբ ինձ մոռացած կլինես արդեն…Ինձ բերեց խոսքն այս,Եվ իմ մեջ ասես կսկծաց ցավն այն,Որ քարշ է գալիս,Մրմնջում է դեռ,Առանց քեզ անցնող ճանապարհներիս. ցավ, որ հեռացմանԱյն օրը սիրով ընծայեցիր ինձ՝Մենակությունս…Ուրեմն, ինչո՞ւ,Էլ ինչո՞ւ հաշտվել մենակության հետ,Որի աչքերումՑանկացած պահին կարող եմ տեսնելԱնցյալին տրված ու հավատափոխԿրակները քո,Որ հիշեցումն են հեռավոր ձմռան։Հիշո՞ւմ ես, սեր իմ. ձյունեղեն քողը՝ՈՒսերիդ վրա,Ու մեր աչքերին անվերջ թվացող,Ու մեր դաշնակից քայլերով կնքվողՄիամտորեն մաքուր ճանապարհ,-Ձմեռն այսպես է թարգմանվել իմ մեջ։Ո՞ւմ էր հարկավոր,Երբ Այստեղ պիտի հասնեինք միայն։Առաջին սիրո անմեղությունը, Հիրավի՞, չունիՁյուներից հեռու մի այլ հանգրվան…***Ձյունը գարունքվա խոստում էր աչքիս,Առվակի երգ էր,Եվ այնպես հարթ էր ամեն-ամեն ինչ, Որ իմ սրտի մեջ«Բույլ մի ժպիտն» էլԿարող էր դարեր տառապած, տանջվածԱյս երկրագնդի Ցավերը հերքել…Կարող էր, սակայն,Ժամանակը իր շուրթերին առավՄեր սերը՝ որպեսՔաղցր համեմունք…Ու մի օր էլ ես(ճակատագիրն է առաջին սիրո)Լսեցի խոսքդ, որ խոսք չէր միայն.-Ես կգամ այնժամ…Իմ մաքուր ու խեղճ պատանությունն էր Քեզ հետ հեռանում,Խոսում քո վառված - մարող շուրթերով։Հավատում էի։Ու միայն հիմա, հիմա գիտեմ, որԵրբեք չես գա դու,Երբեք չի գա նա,Բայց եւ, ո՞վ գիտե,Թե դու մնայիր ինչ-որ հրաշքով,Պատանեկությունս էլ չգնար գուցե։Ի՞նչ արած, սեր իմ,Թող այնդպես լինի։Ծառի լոկ երրորդ ծաղկումն է հասնում Պտղավորման։Ծառը քարերից ավիշ է քամումԵվ այդ քարեղեն աշխարհը նրա Կարոտ աչքերումԴառնում է կանաչ սիրո օազիս,Իսկ ինքը, ինքը…Իսկ ինքը այնտեղ ապրում է, ինչպեսՔարերին կառչածԾաղիկ մոգական՝ Առյուծամագիլ…-3-Առյուծամագիլ, առաջին իմ սեր,Մեր բաժանման մեջ թող անչար լինեն, օրերը անցնող,Լինեն հողաբույր,Ճանապարհ բարի քո արմատներին…Աշխարհը քո մեջ գտնում է իրեն։Իսկ ե՞ս… չգիտեմ, ուրիշ ի՞նչ ասել,Կփորձեմ այնպես ապրել աշխարհում,Ինչպես առաջին սերը՝ հուշի մեջ։ 1970թ.