Սրտի անունից
Վարդան Հակոբյան
-ԾաղկամանումԽորանալու ճամփա չունեն արմատներըԵվ չունեն հող,Դրա համար շրջվում տխուր,Փաթաթվում ենԾաղկանց հողոտ ցողուններին։Ափսոսանքը, արցունքվել էԱրշալույսի անմեղ-անմեղ աչքերի մեջ,Եվ նա իրեն նման չի էլ,Եվ նա իրենՄեղավոր է զգում, ասես քո մեղքի մեջ, իմ մեղքի մեջ,Ինձ է նայում տխուր, մոլորՈւ սրտի մեջ որոնում էՔաղցր մի գույն,Որ իր դեմքին տեղավորիՈրպես ժպիտ՝ Գոնե մեկդ ներող լիներ...Որոնում է, բայց գույն չկա,Նրա խորքում խռովել ենԵրանգներն այդ կրակենի։Արշալույսի աչքերի մեջՀեռացումդ ծխում թեթեւՈւ ամպի պեսԾանրանում է օրվա կրծքին։Իմ օրերի ծաղկամանում՝Ծաղկունքի մեջ ծաղկամանի,Թախիծ կար մի ոսկեւորիկ,Կար ափսոսանք երազներիԵվ սուտ հրճվանք,Որ ուզում էր փոխանցել նա իմ աչքերին,Խոնարհ, խռով իմ աչքերին։Բայց աչքերսԻնչ մինչեւ այդ տեսել էին,Չէին ուզում տեսնել նորից, հոգնել էին,Թե կորցնելուց,Թե գտնելուց...Հոգնել էին երազներս,Փռվել անհոգ ոտքերիդ տակ,Արդեն պետք չէր,Ու չէր օգնի ոչ մի խորհուրդ, ոչ մի շշուկԵվ ոչ մի խոսք.Երազներս սպասում էինՎերջին արդար դատաստանիդ,Որ... վերջն է իմ,Որ վերջն է եւ քեզնով ապրող իմ երգերի։Բայց իմ սիրտըԿծկվել էր սիրահոժար,Պտղունց մի բուռ այն հողի պես,Որի ներսումԿապանքներ կան... արմատների՝Երազանուն,Երազասեր...(Միթե, իրավ,Նույն հավատն ու երգը չունենԾաղկամանիԿաղապարված մի բուռ հողը,Եվ սիրտը՝ որբ սիրով ապրող...Կաղապարված, բանտված հողըԾաղկամանի,Որ իր խորքում ուժ է գտնումՆորից գարուն արարելու,Սեր ու ծաղիկ տալու համար)...Այսպես, ահա,Պատուհանիս ծաղիկներըԻնձ հաղորդ են անում սիրոԳաղտնիքներին.-Թող որ գնա,Թե որ մի օր պիտի գնար,Բախտի առաջ չեն խոնարհվում...(Մեր աչքերը հանդիպեցին,ԾաղկամանումԲաժանվեցին մեր աչքերը)...Հավատում է սիրտս ծաղկանցԿյանքով փորձված հավատամքին.-ԾաղկամանումԽորանալու ճամփա չունեն արմատներըԵվ չունեն հող,Դրա համար շրջվում տխուր,Փաթաթվում ենԾաղկանց հողոտ ցողուններին։Լսո՞ւմ ես, կյանք,Եվ դու, սեր իմ, բաժանումի ճամփա ելած,Ո՞ւնկ եք դրել դուք երբեւէԾաղկամանիս շշուկներին,Շշուկ-շշուկ ծաղիկներին,Որ սնվում են ոչ թե հողով,Երկնի ցողով,Այլ ցողաջինջ սրտի... սիրով։Զրուցում է իմ հոգու հետԾաղկամանը՝Բյուր երգերի միջով անցած,Սակայն եւ նոր,եւ թարմացած։Ես տեսնում եմԿարոտը այն կայծակնահար,Որ հույսերի անձրեւախոսԱմպերն է լուռ ծվատում դեռԾաղկամանիս հայացքի մեջ,Ու ճչում եմ.-Թող հույսերն այդ անձրեւ դառնան,Սիրով փարվեն ծաղկամանիս։Ծաղկամանն իմԳլխի վրա որոտացող ամպ չի տեսնում,Կայծակների հուր չի տեսնումՏարին բոլոր,Եվ, թե հանկարծ տեսնում էլ է,Մեն ու միայն... պատուհանից՝Հորիզոնով իր երկփեղկված...Թող ինձ ներենՈսկեթախիծ ծաղիկներն իմ.Նոր եմ նրանց հասկանում ես։Պատուհանն իմ այսուհետեւԵս կբանամ արեւելքից...Ներեցեք ինձ, իմ ծաղիկներ,Նոր եմ զգում արեւատենչ տանջանքը ձեր,Որ եւ իմն է,Նոր եմ զգում թախիծը ձեր երազների,Որ եւ իմն է,Նոր եմ զգում սերն արեւիՈւ հմայքը,Ու հրայրքը, որ եւ... ձերն է։Ներեցեք ինձ, իմ ծաղիկներ...***Ավարտվել է կյանքի խաղը մեր սիրո հետ,Ավարտվել է,Վարագույրը քաշիր կամաց, սակայն այնպես,Որ լույսերով լցվի տունն իմ,Լցվի հույզով,Ոչ թե միայն մամռակալող իմ մենությամբ։Եվ քանի որՎերջին անգամ պիտի լինեսՀարկի տակ իմ երազների, բարի եղիր,Իմ օրերի դեռ նոր բացվողՈՒ բացվելիք թերթիկներինԹողնելու քո օրհնությունը...Բարի եղիր,Եվ տար քեզ հետ այն ամենը,Ինչ բերել ես քո սիրո հետ,Տար եւ բույրդ՝Շունչդ պահող հույսս վերջին քո դարձումի...Հասկանո՞ւմ ես,Հավաքիր եւ հուշերը քո,Ոչինչ, ոչինչ, մի թող ինձ մոտ,Որ զղջումի ձյուներ մաղենՀոգնախռով երազներիս։Եվ մինչ հիմաԹե մեղքերը իմն են եղել,Դու մեղավոր դարձիր այսօր, գեթ մի օրովՆման եղիր այս աշխարհիԲոլոր, բոլոր աղջիկներին,Իմ աչքերին օտա՛ր եղիր...Բարի եղիր, սեր իմ, գոնեԲաժանումի հանգչող պահին,Մի՛ նայիր իմ աչքերի մեջ,Եվ մի՛ փորձիրԻմ ձեռքի մեջ սիրտս սեղմել,Վախենում եմ գժվեն հանկարծ,Չլսեն ինձ իմ ձեռքերը.... . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Ներիր, ներիր, բաժանումն այսՀանդիպումի նման էր շատ...1971թ.