Երամականչ
Վարդան Հակոբյան
-Պետք է սովորել կանգնել քամու դեմ`ուղիղ, անկոտրում...Ու խոտը ինչ է, հասարակ խոտը,հենց որ տրորված,թեքված կամ ջարդված աչքին երեւա,պոկում է իսկույն ու դեն է նետում,հնազանդության թշնամի է նաեւ ոգի կռվի,դիմացկունության՝արդարի համար...Հարարցի Արշակ Մանասյանին, արցախյան հերոսամարտում զոհված իմ բոլոր համագյուղացիներինՄեղուն մտել էր ծաղկի ծոցի մեջու դուրս չէր գալիս,եւ դա Արշակի սրտովն էր անչափ։Հետո, ի՞նչ հավես, հո ինքն ամեն օրմեղվածաղիկ չի ժողվելու-տանի՝մեղվակոթերիառաջ փռելու,մեղուներն այդպես ծույլ կսովորեն...Եվ մեկևմեկ հանդում մեղու տեսնելիսնրան թվում է,թե դա անպայման իրենց փեթակից,մեղվատնից է թռել ու եկելևԱստծո տված թեւերը օրհնվեն...Ու այդպես, ահա, Արշակի համարյուրայիններ ենմեղուն ու խոտը,ծաղիկն ու քարը,մեղվաճանճերի թեւևթռիչքի մեջթանձրացող շոգն ու ամբողջ աշխարհը։Դե՛հ, Քարինգ գյուղի ո՞ր քարաժայռում,ո՞ր մութ ծերպի մեջկամ ծառի վրա մեղվակոթ չունի Արշակը պահած՝վայրի ու փախածմեղվաձագերին որսալու համար։Իսկ օգոստոսին՝ ամսին հովեկանց,առանց երեսկալ,առանց ծխարարբացում է ուզած մեղվափեթակը,հանում արծաթե արեւահացեր՝լուսաբացների նման ցոլցլուն։Ի՜նչ մեղր, ախպե՛ր, դա ծաղիկներիբույրն է քաղցրիկ ու ամարասուն։Իննսունն անց է... Տեղադրել էմեղվանոցը իր խնձորի այգում,որ տարին բոլոր,լինի եւ այգում՝ծառ ու ծաղկի հետ,եւ մեղվանոցում՝մեղուների մեջ։Խնձորածաղկի ժամն էր տարվա,երբ իր հայացքինպատվաստվեց մի տաք, թխենի հայացք... -Անի... Անիկա...Ու դրա համար Արշակը մեկևմեկակնարկում է երբ՝խնձորածաղկի մեղրը ուրիշ է,փորձեցեք դուք ճիշտ հասկանալ նրան։Խնձորածաղկի ժամն էր տարվա,երբ մեղուն իջավմի ծաղկի վրա,եւ կրակ դառավ ծաղիկը հանկարծ,մեղվանոցի մեջ հուրը ճարակեցու ինչ էլ արավ,ու ինչ էլ չարավ Արշակը, սակայն,չկարողացավ աղետը մարել։Ու դրա համար Արշակը մեկևմեկ ակնարկում է երբ՝խնձորածաղկի մեղրը ուրիշ է,փորձեցեք դուք ճիշտ հասկանալ նրան։Արշակը... որքան երազներ ունիհարսնամոմի մեջ։Ու մի օր հանդից տուն դարձող մեղվի ոտքերի փոշին՝ մեղվանեկտարը,կրակի «ալավ» թվաց աչքերին,թվաց, թե մեղուն անցել սարերով,ձորերով թռել,հասել է մինչեւ իր մանկությունը,կրակներից է իր փոշին առել...Ու ցավն Արշակի հին գինու նմանբռնկվեց հանկարծ,ու ցավն Արշակի հին գինու նմանմրմռաց հանկարծ,ապա թեժացավ...Խենթ չէ Արշակը։ Բայց մի խենթությունունի իր ներսում, մի մաշված երակ,հենց որ վարարեց արյունը այնտեղ,զարթնում է հոգում ծուռը Արցախա։Ծաղկունքը մեկեն դառնում են հրդեհ,ծաղկունքը մեկեն դառնում են կրակ,ու մեղուները՝հարսնամոմի մեջ,ու երազները՝հարսնամոմի մեջևոր էլ չդառնան հրդեհի ճարակևԱրշակը՝ ասես կրակի ափին,գոռում է, ճչում.«Ձեզ տեսնեմ, ելեք, սարի կտրիճներ,կարմիրևսպիտակ իմ ձիավորներ,թռեքևգնացեք,սլացեքևհասեք,փրկեցեք շենը»...Աչքերի առաջ ձիավորներ են,որ դուրս են գալիս կրակի միջից,աչքերի առաջ՝ ձիավորներ են,որ դուրս են գալիս անվերջ ու անվերջ,մեկն էլ նրանցիցԴավիթ-Բեկն է հենց...Ե՞րբ էր, Արշակը մի մատ երեխա,«ԴավիթևԲեկը» իր թեւի տակ դրած,գառներ էր պահում հայրենի Հարարգյուղի հանդերում, խոտ էր խորոմում,անթամբ իր ձիովսարերը չափում...Եվ հանկարծ՝ ի՞նչ է... Կրակ է, ծուխ է,այս ուրիշ ծուխ է բարձրանում շենից։Եվ ի՞նչ... չէ, սա վառվող կանաչի հոտ է,հոտ է աղետի,իսկ երբ կանաչն են վառում, ասում են,երկնքից ցավ ու կապար է թափվում։Արշակը իր ձին հեծնում, գալիս է,սակայն մխի մեջ,հուր ու ծխի մեջ չի կարողանումգտնել հայրական տանևդռան ճամփան։Ետ գնում նորից, գալիս է ձիով՝հայրական տունը տունն է ուրիշի,ետ գնում նորից, գալիս է ձիով՝մայր է դռան դեմ,մայր է ուրիշի,ետ գնումևգալիս, գալիսևգնում է,ով գիտե, արդյոք, այս էլ՝ քանի դար։Իսկ մեղուները հայրենական տանփեթակներն ավեր թողելևկորել են։Հիմա, չգիտեմ,Երբ որ Արշակը մեղվակոթեր էտեղադրում հին լեռների ծերպին,նրանցում, արդյո՞ք, չեն ապաստանումմեղվաձագերը՝թոռնթոռերը,ծոռնծոռերը այն մեղուների,որ մազապուրծ են եղել ավերից։Եվ ամեն անգամ ծուռը Արցախա,մեղվակոթը երբ թեւի տակ առածճամփա է ընկնումդեպի սարերը,այնքան կարոտած քայլով է գնում,ասես ուրևոր է գաղթի ճամփեքիցտուն է բերելու այն մեղուներին,դեհ, դրանց, գոնե,կորցրած իր բյուր հարազատներից։Նա գնում է հին ճանապարհներովեւ ճամփաներիհետքերը անջինջ մնում են նրա ցաված հոգու մեջևերամականչը որպես այն հին տան։Մեկ էլ կտեսնենք, երբ վարարում էարյունը նրա մաշված երակում,կմտնի ուղիղ հեռագրատունու հեռագրի քաղաք՝ մեծ որդուն.«Մեռել եմ, եկեք։ Սիրով՝ ձեր հայրիկ»։Դեհ, Քարինգ գյուղում լավ գիտեն նրանու հեռագիրը հետ՝ տուն են բերում,տալիս են նրա հարսին, թոռանը։ևՀայրիկ, խնդրում ենք, այլեւս չանես...ևԿանեմ, մինչեւ որ չհամաձայնեք...Եվ ուզածն ինչ է... որ խոստովանենորդիները իր,թե իրեն պիտի մեռնելուց հետոտանեն, ամփոփենիրենց հին գյուղի գերեզմանոցում՝ոսկորների մոտ ապուպապերի։Բայց ինչպես տանեն... Եվ վրդովվում էԱրշակը մեկենԱշխարհի վրա,կոշտ խոսքեր նետում իր որդիներին,ապա ընկրկում ինքն իր առաջ,ապա փափկում է՝իր կրծքին ընկնող տաք արցունքներից,մեղվակոթն ու ցախհատը առնում,բռնում հանդ տանող կածանի տուտը։Այգեպան է նա։Վերջերս տոնեցիննսունը իր՝իննսուն թոռով։ Այգեպան է եւ,երբ պղտորվում է երկինքը այգուծառերի վրա,մեկեն փոխվում է,ասես իր կյանքի ամենավերջին ու վճռականմարտն է լինելու,մեկևմեկ ծառերի կեղեւը «պատռում»,ոգին դնում է ամեն ծառի մեջ,ամեն արմատում...Մի օր էլ քամին ջարդել է ծառի(ամենասիրած ծառն էր Արշակի)ճյուղը գեղուղեշ...Մրրկեց հանկարծ Արշակի հոգին,ճյուղը գեղուղեշ...Ծառը արմատից կտրեց կսկիծով.ևՊետք է սովորել կանգնել քամու դեմ`ուղիղ, անկոտրում...Ու խոտը ինչ է, հասարակ խոտը,հենց որ տրորված,թեքված կամ ջարդված աչքին երեւա,պոկում է իսկույն ու դեն է նետում,հնազանդության թշնամի է նաեւ ոգի կռվի,դիմացկունության՝արդարի համար...Բայց թե արդար չի գտնվում հանկարծ ինքն էլ մի տեղ,քթի տակ իրեն բառեր է նետում.ևԹե ձեռքս կընկնես,ես քեզ ցույց կտամ...Իսկ ցույց տալն ի՞նչ է... Հաճախ են մարդիկԱրշակին մի կերպխլել, ազատել ձեռքից... Արշակի,իր բռունցքներով ծեծում է իրենանսիրտ, խելագար.ևԻնչո՞ւ Արշակն եմ...Բայց եւ ուրիշ է միեւնույն պահին.ևհունվարին ցուրտ, երբ նորից հանդ էրգնացել՝ կորած գառը փնտրելու,աչքը նշմարեց մի փունջ մանուշակ.ուրախությունից պարում էր մենակ՝ձեռքի մահակըխաղացնելով...Ջահել օրերից գարնան առաջին մանուշակներըսովոր էր տանել իր Անիկային։Եվ նրա մասին հաճախ ասում էր.ևԳիտեք, ինչպես եմ հետը պսակվել,խաբել եմ նրան փունջ մանուշակով...Սակայն ի՞նչ խաբել... Արշակի աչքումփնտրտուք էր, ցավ,երբ իր Զարոյին փնտրելիս մի օր Անիին տեսավ... -Քրո՞ջն է փնտրում,և ապսպրել են,ևթող գա ու տեսնի, մի որբ աղջիկ կա,հենց Հարար գյուղից,եղբորն է կորցրել...Արշակը գնաց, խոսեց ու բերեց, տված նշանն էլ ոսկի չէր, արծաթ,փունջ մանուշակ էր,սարի ադամանդ...Եվ առած փունջը մանուշակների,տուն վազեց նորիցորձակականչինու հենց որ փունջը կնոջը մեկնեց,Անիկան նայեց, թվաց, թե ժպտացիր ապրած, հեռու օրերի միջից,սթափվեց ապաու Արշակ ապոր վրա «հարձակվեց».ևՏասնութ տարեկան տղա է դարձել,դեռ կաթ չեն խմելթոռները այսօր,դեռ գառը չկա,մանուշակներ է ինձ համար բերել...Արշակը փորձեց բղավել, ճչալ,որ ինքը միշտ էլջահել է, նույնիսկ՝ տասնութ տարեկան,լուռ մնաց սակայնու արցունքները ներսում թաքցրած նորից հանդ գնաց։ևՄանուշակները ինչև որ ժամանակամեն ինչ էին,Անիկան փոխվել, ուրիշ է հիմա...Ուրեմն՝ես էլ ծերանո՞ւմ եմ, հա՞...Բայց չէ, Արշակը գիտե ինչ անել,որ չծերանա... Հաճախ է մի խումբերեխաների գլխին հավաքում,պատմում իր հրաշք պատմությունները։Սասնա Դավիթը երբ թուրը առավ,արաբը իսկույն սփրթնեց վախիցեւ, թրի հարված չառած իր վրա,ընկավ ու մեռավ...Մեռած չէր, խաբեց, ինչպես միշտ՝ խաբեց,մեկ ընկածի տեղ՝ տասնմեկն ելավ,քսանմեկը,քսանմեկի տեղ՝հազարը, բյուրը...Մեր Դավթի ծունկը միայն մի անգամպինդ գետնին առավ,ու Դավիթ դառավ Դավիթը նորեն.թե չոքածևչելած չլինես կյանքում՝թեկուզ մի անգամ,էլ ի՞նչ տղամարդ, կամ էլ ի՞նչ կտրիճ....Դավիթը իր ձին քշեց ու գնաց,հայոց շեները թշնամուց փրկեց,գերի լեռների շղթան արձակեց,ասաց՝ հայրենիաշխարհ մեկնեցեք...Ապա Քուռկիկը վարգեց ու գնաց,տեսավ ճամփեքինմի մենակ ու որբ, մի փոքրիկ տղալալիս է զոհված հայրիկի համար,լալիս է կորած քույրիկի համար,դրեց իր թամքինու տարավ իր հետ,նախշուն շորեր ու ասպար հագցրեց,ասաց՝ անպայման դու պիտի ապրես,որ քո քրոջը՝ Զարոյին գտնես...Սուրբ է մեր Դավթի թուրը հավլունի։Հետո Արշակի արյունը ասեսգլխին է տալիս, քրքջում է նախենթ ու լալագին.ևԴավիթը ես եմ, ձեր առաջ կանգնած,ձեր Սասնա Դավթին դուք չե՞ք ճանաչում։Մեր հայացքները լուռևտխուր էին,մենք լավ գիտեինք,որ ինքը միայն այն անտեր որբն է՝կորած քրոջն իր՝Զարոյին փնտրող,որ ինքը հետո եղել ֆիդայի,զինվորն է եղել քաջ Անդրանիկի,Բաղրամյանի հետ ուսևուսի տված,նա ազատել էշատ մարդիկ, շեներու քաղաքներ շատ,գլխի տակ նրա քարն է բարձ եղել,իսկ գլխի վրա երկինքը՝ տանիք,արյուն է տվել Սարդարապատում,մրրիկների մեջ հերոս է կնքվել,բայց... մնացել է տունը գծից դեն։ևԵս ձեր Մխիթար Սպարապետն եմ Եվ ձեր թիկունքըԱյս լեռներով է չափվում միմիայն։ևՈւզո՞ւմ եք,ևասաց,և հիմա ես կանչեմ,մինչ աչք կճպեք՝ իմ հրաշք ձին գա,մեջքին ցատկեմ եսու մի վայրկյանում ինձ տանի այնտեղ...Թե որտեղ՝ դա մենք չէինք հասկանում,միամիտ էինք եւ անմտորենծիծաղում էինք ցավերի վրա.ևԱրշակն է, էլի, ծուռը Արցախա...Հայոց պատմության գրքերը մեկևմեկ կարդացել է նա,եւ առանց գրքիէլ ի՞նչ հանդ գնալ...Հաճախ իմ թեւից կբռներևկասեր.ևԱրի, բան ասեմ... Գիտեմ, դու գրքիցմոտիկ ես մի քիչեւ դրա համար քեզ պիտի ասեմ։Այս գիշեր եկան եւ ինձ ասացին,որ այնտեղ, հեռվում,Սկյութարում հին,մի սիրուն հարսիկ, անուշ մի աղջիկամենասիրուն ծաղկունքը առնում՝ամենքից թաքուն,ամեն օր տանում,փռում է շիրմին Պետրոս Դուրյանի։Դե, անմեռ է միշտ պոետի ոգին...Իսկ այդ աղջիկը, գիտե՞ս, ով է դա,ասում եմ՝ գուցեԶարոն է դա մեր։Մի պահ լռում է ու վրա բերում.ևՀոգուս մեղք չանե՞մ, կարող է նաեւնա ինքը՝ Մարիամ Աստվածածինն է,ես չեմ առարկում...Բայց հիմնականը ես քեզ չասացի,ևԱրշակը նորից իր խորքն է ընկնում.ևՊետրոս Դուրյանը այդ ես եմ՝ որ կամ,զարմանալի է, չճանաչեցի՞ր...Չէ, խենթ չէ Արշակ ապերը, երբեք,եւ ոչ էլ՝ փչող,պարզապես նրա ցավերն ուրիշ են...Արշակի ճամփան 41-ինսկիզբ է առել հենց ուղիղ... հանդիցու մաքառելովընկնելևելնելով,արյուն ու վերքով հասել է Բեռլին,որտեղ որ ցավով ներկված այդ ճամփիցմի պատառ կտրելպաստառի հանգույն,դրոշակ արարելու ծածանել են հաղթության վրա։Հաղթել է, սակայն... Մի օր Բեռլինիփողոցում մի հինաչքովն է ընկել գզված մազերով ու որբ մի աղջիկ.- Զարոն է, Զարոն...Արշակը պիտի նրան տուն բերեր,որպես գտած քույր,բայց մինչ կբերեր նա այդ որբուկին,տարան հենց իրեն,որ հաղթանակից մի փոքր առաջնույն այդ Բեռլինում,որբին տեսնելով՝ կորցրել իրեն,«Զարո» ճչալով,հետեւից վազել,հանկարծ գերի էր ընկել թշնամուն՝ մի երկու տարով։Եվ եղավ այնպես,հաղթանակողը հաղթանակից ուշ,շատ ուշ հասավ տուն։Այսքանը հետո, շատ ուշ հասկացա,երբ որ ես արդեն երեխա չէի,երբ նրան մի օրտեսա պարելիս՝հարսնահանդեսում Անդրանիկ թոռան։Նա հանկարծ կանգնեց, ձգեց իր գոտին,զուռնաչիներին ցույց տվեց ձեռքով,որ մի պահ լռենու ծոցից հանեց մի թղթի կտոր.ևԺողովուրդ, կռվից չեկած Սերոբիսուղարկած գիրն է,պսակի կանգնած, իմ Անդրո թոռան մասին էր գրել,կարդամ՝ լսեցեք...«Մի տխրիր, հայրիկ, մոռացիր տարած ցավերդ բոլորու կրակները,իմ մասին էլ դու միշտ անհոգ մնա...Կգա օրը մեծ,հաղթած տուն կերթանք,դեռ մեկտեղ պիտի «Քոչարի» պարենք,փոքրիկ Անդրոյի հարսնահանդեսում»...Կարդաց եւ վերջին բառերում նորից,նորից խենթացավ մեր խենթ ապերըու ճչաց բարձր.և«Քոչարի» փչեք...Ասաց ու կռվում զոհված իր որդու՝Սերոբի մաշված նկարը առավ՝ձիգ ու մեծադիր,պարի մեջ մտավ.«էլ ի՞նչ հարսանիք, թե որդու հայրըչպարի այնտեղ... Դե, եկ, շան տղա,շան տղա Սերոբ,խոստացե՞լ ես, դե, ուրեմն՝ պարի...»։Ամեն կողմերից փղձկոց ու լաց,ամեն կողմերից պարի մեջ մտան,պարեցին իրենց... զոհվածների հետ։Առաջին անգամ տեսա նման պար։Առաջին անգամ հասկացա նաեւ,թե ինչի համարդատարկ են թողել մի աթոռ այնտեղ՝սեղանագլխին.«Ո՞վ գիտե, գուցե իմ Սերոբ որդինհանկարծ զուռնայի ձայնը լսի, գա»...Խենթ Արշակ ապեր, Արցախա դու ծուռ։Իննսուն տարին վերջերս տոնեց,տոնեց շենովի,թոռ ու ծոռան հետ։Եվ հարսանիքի աշունքին էր նույն,երբ որ լուր բերին՝Արշակ ապերը ընկած է հանդում,ոտքերը ջարդված,բայց... ծիծաղում է,ոտքերը ջարդված,էլի... քայլում է։Շատ երկար պառկեց։ Տեսության եկանորդի, թոռ ու ծոռ,շենացիները՝ հեռու ու մոտիկ,ոչ մի կերպ սակայն,չիմացան՝ ոնց են ոտքերը ջարդվել...Երբ զառանցանքը պատել էր մի օր,կանչել է՝ բարձս շատ կոշտ է, փոխեք,քար տվեք փափուկ... Անի... Անիկա...Ու չեն հասկացել,տվել են նոր բարձ, դարձյալ կանչել է՝չէ, կոշտ է, փոխեք,քար տվեք փափուկ... Անի... Անիկա...Այնքան, մինչեւ որ մի քիչ վախեցած,հաշտված մի քիչ էլ (ծուռն է Արցախա),մի քար են տարել,գլխի տակ դրել։Քարը ձեռքերով համբուրել է նա՝ֆիդայինը հին,արդեն հանդարտված լռել է մի պահ,ապա երգն է բառևբառ դուրս հորդելթույլ ու ծերացածկոկորդից նրա.«Չուր ե՞րբ մնամ էլու դռներ,Էրթամ գտնիմ զիմ խեղճ գառներ,Սուքեմ զիմ բախչայի ծառներ,Զարթիր, լաո, մըռնիմ քըզի»։ևԴու՝ խենթ, խենթ Արշակ,Արցախա դու ծուռ...Երբ մենակ էի մնացել կողքին,թեքվեց ու ասաց.ևԱշունքենի կա այգու անկյունում,երկինքը իջել նրա կատարին,մի աստղ ճյուղի վրա մոռացել՝աստղախնձոր,ու հեռացել էր։Ինքս ինձ, ախպեր, խոստացել էի ջահել օրերից՝ամենավերջին խնձորն իմ այգուընծա տանել իմ խեղճ Անիկային...Վաթսուն տարի է՝ այդպես եմ անումու... չեմ ծերանում։Այս անգամ, սակայն, ճյուղը ոտքիս տակշատ էր ծերացածու ինձ չպահեց։Բայց տես,ևհառաչեց Արշակը հոգուց,ևոչ մեկին, մերոնց այդ մասին չասես,թե չէ՝ ինձ պիտինախատեն անվերջ, ամաչեցնեն...Ափսոս, այն ճյուղը եթե չջարդվեր,կնշանակեր՝ ես ջահել եմ դեռու դեռ կարող եմ գնալ ու փնտրել, Զարոյին գտնել...Այս խոսքի վրա դեմքը շիկացավ,անկողնուց հանկարծ փորձեց վեր ելնելոտքերով ջարդված, մի կերպ պահեցի։Ապա՝ գրկեց ինձ.ևՔեզ, որպես որդուս սիրում եմ, Վարդան,ախր չգիտե՞ս,որ իմ անունն էլ նույնն է՝ Վարդան։Երբ հասել էի ծառի կատարին,ասացի՝ նայեմ,գուցե իմ Զարոն հեռվում երեւա ,կանչեմ, թող մոտ գա ու մի խնձոր տամ...Սակայն ի՞նչ տեսա... Ափը ՏղմուտիԱվարայրի դաշտ... Արագ ցած թռա,որ թուրս առնեմ ու կռվի մտնեմՀազկերտի փիղ ու զինվորների դեմ...Դու չե՞ս հավատում, նայիր, տես, ահա,հենց այդ կռվում են ոտքերս ջարդվել,սակայն ես կելնեմ,կերթամ իմ ձիով,կգտնեմ դուռը հայրենական տան,ինձ Վարդան կասեն,ախպերս, Վարդան...Ամբողջ աշխարհում անկյուն չեմ թողել,Մեր Զարոն չկա, մնում է հրթիռ նստեմ ու գնամ,գուցե թե գտնեմկորած Զարոյինմոլորակներում հեռուևհեռավոր։Ախր, Դավիթը, երբ փոքրիկ էի,ասել էր՝ պիտի գտնես անպայման...Մի պահ լռելյայն խորհելուց հետո.ևԲայց, ի՞նչ ես կարծում,թռչելուց առաջ հյուր պիտի կանչեմմեր Յուրի տղին, մեղր մատուցեմ ու մեղրախնձոր,ինձ հետ Արցախա լեռները տանեմ,հանեմ Դիզափայտ,ուր երկնից երկիր ընկած վեհ ճամփինհելուզված է մեր ԿատարավանքըԱստծո գոտուն...Ու հետո պիտի նրան ցանկանամ՝երկրից երկինք թռիչքը լինիմիշտ մեղվի թռիչք՝մեղվատնից մինչ կոկոնը ծաղկի...Ես՝ Աբու Մուսաս, ցույց կտամ նրան,թե իմ քաջերով ինչպես եմ ելելբուղաների դեմու իմ Արցախա հողից շպրտելավերևավարի սովոր ցեղերին...Խենթ չէ Արշակը... Պարզապես մաշվածմի երակ ունի,երբ վարարում է արյունը այնտեղ,Արշակն ավելի Արշակ է դառնում...Երեկ իմացա, Արշակ ապորըտեսնող է եղել Վարարակնում հին,հաղորդել է նա՝իր գալու մասին ինձ տեղյակ պահեն...Ես լսելուն պես գնում եմ, գտնում։Փաթաթվում է ինձ առաջվա նման,բաց թողնում, ապա,պարելով երգում.ևԵս իմ Զարոյին գնացի, գտա,Իմ լավ Զարոյի շիրիմին ընկա,ապրե՛ս դու, Դավի՛թապրե՛ս դու, Վարդա՛ն,ես Դավիթ-Բեկի ձիով գնացի, փնտրեցի, գտա։-Ա՜խ, Արշակ ապեր,ցավագար դու խենթ...ևՀրթիռով գտար, ո՞ր մոլորակում։Ու լաց է լինում,ու լաց է լինում։ևԹե որ մի օր էլ ես շուտ մեկնեի,այնտեղ՝ Զագլիգում,ես իմ Զարոյին պիտի տեսնեի։Բայց, ավաղ, նրա շիրիմը տեսաու տղաներին՝պատկերն իրենց հոր։Բայց, ավաղ, նրա շիրիմը տեսաու աղջիկներին՝պատկերը իմ մոր...Ես փնտրում էի նրան ամենուր,սակայն ոչ երբեք՝ սառը հողի տակ...ու հանկարծ... երգն է խենթանում շուրթին.«Ա՛յ աղջիկ, ծամով աղջիկ,վա՜յ, ծամով աղջիկ,շաքարից համով աղջիկ,ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,կարճլիկ, կուրճլիկ, վա՜յ, համով աղջիկ։Ունքերդ խելքս տարան,վա՜յ, խելքս տարան,թուխ աչքերդ ծով, աղջի՜կ.ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,կարճլիկ, կուրճլիկ, վա՜յ, համով աղջիկ։Կապել ես քիրման գոտիկ,վա՛յ, քիրման գոտիկ,մարդ չես թողնում քեզ մոտիկ.ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,կարճլիկ, կուրճլիկ, վա՜յ, համով աղջիկ»:Արցունքներ չունի,աչքերը չոր են.և Ասում են՝ իմ քույր Զարոյի շուրթինիմ անունն էր միշտ՝ ամեն երդումի,հավատում էր, որ կգտնենք իրար,հենց իմ գալստյան լուրը որ լսեց,իմացավ ես եմ՝Արշակ եղբայրն իր,ուրախությունից թռվռացևպարեց,թվաց, թե նույնիսկ խենթացավ մի քիչ,հետո չիմացան, թե ինչպես... հանգավ։Մնում է մի բան,և թառանչ է քաշում Արշակ ապերը,-Դավիթ-Բեկի ձին հեծնեմ ու գնամ,գտնեմ մեր կորած տանևդռան ճամփան։Ախր, ես՝ հանդից եկած երեխա,սարերում թողած գառների հոտը,սարերում թողած խորոմած խոտը,ձիով գնում եմ, հասնում եմ մեր տուն,տեսնում մեր տունը՝ տունն է ուրիշի,ձիով գնում եմ, հասնում եմ մեր տուն,տեսնում մեր այգին՝ այգին ուրիշի,ձիով գնում եմ,գնում եմ, գնում...և Ես քեզ լավ գիտեմ, իմ Արշակ ապեր,տխուր մի՛ մնա,Թե որ Արշակն ես՝ տունն էլ կգտնես¹։ 1983թ.------------- 1. Այս տողերը գրելուց ուղիղ յոթ տարի հետո Արշակ ապոր տունը գտնվեց, այսինքն՝ ազատագրվեց նրա հայրենի Հարարը, բայց, ավա՜ղ, նա այդ չհասցրեց տեսնել։