Համանվագ
Վարդան Հակոբյան
Ուր էլ որ գնում, ես ինձ օգնում եմ`միշտ վերադառնալ դեպի անունս:1.Հավքը, որ զվարթ թռչում է ահաքո բիլ երկնքով՝իմ երազներին ու քո ճամփեքին ուղիղ զուգահեռ,քո կապույտների անմահությունն էեւ արժանի է անպայման երգի,քանզի ոգի կա թռիչքում նրա,քո ոգին պայծառ՝Փրկիչն ամենայն։Ճանապարհը, որ աճում է ահաքո դաշտ ու սարում՝իմ երազներին ու քո հավքերին ուղիղ զուգահեռ,քո ձգտումների անմահությունն էեւ արժանի է անպայման երգի,քանզի ոգի կա ընթացքում նրա,քո ոգին պայծառ՝Փրկիչն ամենայն։Ծառը, որ անճիգ ելնում է ահաքո կանաչ ափից,իմ երազներին ու քո ձեռքերին ուղիղ զուգահեռ,քո աղբյուրների անմահությունն էեւ արժանի է անպայման երգի,քանզի ոգի կա սլացքում նրա,քո ոգին պայծառ՝Փրկիչն ամենայն։Եվ անմահ են քո հավքերը ամեն,եւ անմահ են քո ճանապարհները,եւ անմահ են քո քարերն ու ծառը,քո դարը, տառը,քանզի ոգի կա նրանցում, անշուշտ,քո ոգին պայծառ՝Փրկիչն ամենայն։Եվ իմ երգը այս թողնում եմ ահաքո մուտքի քարին՝ որպես վառվող մոմ,որ չի մարելու ինձնից հետո էլ,որ հալվելու է ու հեղվի հողիդևկաթևկաթ, երդումի տաք արցունքներով։2.Մորս ժպիտը երկիրն է միակ՝բաց ու արեւոտ, որտեղ ապրում եմ։Ինչքան էլ մենակ թողնեն բոլորն ինձ մենակ չեմ լինումևինձ հետ լեռներն են։Ես տարածված եմ լեռներովս մեկ,ես տարածված եմ ձեր աչքերով մեկ։Տարրալուծված եմ ողջ տիեզերքում։Ես՝ իմ երկրից գնացածևչեկածճամփա եմ բերում,եւ ընդառաջ եմ գնում ինքս ինձ՝մորս ժպիտը տեղադրել եմ լեռների վրաորպես արշալույս.արշալույսներին արեւը մուտք է։Եվ ընդառաջ եմ գնում ինքս ինձ՝ մտնել քարի մեջ, մտնել հույսի մեջ,մութի մեջ՝ մթնել, լույսով՝ լուսանալ,խիտ սաղարթներում շրշալ հովի հետ։Ուր էլ որ գնում և ես ինձ օգնում եմ՝միշտ վերադառնալ դեպի անունս։Ես շատ եմ սերտել՝ թե ինչպես մեռնել,իսկ հիմա ժամն է միայն սերտելու՝ինչպես չմեռնել։Եսև հարատեւման ոգու որդին եմ,իսկ թե պատահի՝ մեռնեմ սխալմամբ,մարմինս պիտի քարի տակ լինի,անունս քարի վրա է դարձյալ...Ես խորն եմ մինչեւ ձեր հոգու հոգին,ես ամբողջովին անուն եմ միայնեւ ինքս իմ անվան դալարումն եմ ես։Քայլել երկրիդ սահմաններից դուրս,նշանակում է դանդաղ մահանալքո իսկ անվան մեջ։Ես չմեռնելու համար եմ ծնվել։Ես ծնվել եմ, որ փոքրիկ երկիրն իմ,որ մոր ժպիտ է. կրեմ կրծքիս տակ՝ որպես մի ծաղիկ և մեռնել չիմացող,որ, ձեռնոցի պես, հեգնանքս նետեմ«սրարշավ եկող հողմերին բոլոր»։Մորս ժպիտը և երկիրն է միակ,որտեղ ես երբեք մենակ չեմ լինում,ինձ հետ լեռներն են։3.Ամեն վայրկյան իր պատմությունն ունի։Ես պատմությունից առա աչքերս,ձեռքերս՝ նույնպես,եւ ընծայեցի հավերժությանը։Դարերը հիմա իմ աչքերով են լեռներին նայում,որոնք այնքան են պարզ ու մաքրալույս,որ թվում է, թե երեկ ծնվեցին,որ թվում է թե՝ այդ նրանք չէինԱվարայրներում(եւ հազար ու մի արհավիրքներում)սյունի պես պահում երկինքն անխաթար։Լեռան երկինքը բարձր է լինում։Ինչքան էլ հեռու՝ Մասիսն ապրում է Երեւանի մեջ։Եվ վերադարձող արագիլն անգամ մեր բակի բարդիննախ ճանաչում է Արարատներով,ապա՝ տնով իմ...Լեռների դուռը բացում եմ ահաեւ դուրս է գալիսայնտեղից, նայեք, Արգիշտի արքան,աչքերում ի մի բերվող երկինքներ։Լեռների դուռը բացում եմ ահաեւ դուրս է գալիսայնտեղից, նայեք, հավերժությունը(մենք նրան Մաշտոց անունն ենք տվել)։Լեռների դուռը բացում եմ ահաեւ դուրս է գալիսայնտեղից, նայեք, մի պարզ լեռնական,ծոցի մեջ պահած մագաղաթե գիրք։Լեռների դուռը բացում եմ ահաեւ դուրս են գալիսայնտեղից, նայեք, որքան արեւներ,նրանք չմեռնող մեր երազներն են։Լեռների դուռը թող միշտ բաց լինի,Լեռների մեջ իմ ոգին է ապրում։ Ես պատմությունից առա աչքերս, ձեռքերս՝ նույնպես, եւ ընծայեցի հավերժությանը։Եվ գիտեմ, գարուններս միշտ կարճ են եղել ու խաբուսիկ,լեռներիս միշտ էլ մոլորեցրել են նրանք՝ լերանց քթի տակպահած մի փունջ մանուշակով... Մոլորեցրել են այնքան,մինչեւ լեռներս բնակեցվել են իմ պատմությամբ։4.Հնարավոր չէ ինձ հաղթել։ Երբեք։Մի սեւ ստվեր հովիտը մտելու ոտքերի տակտրորում էր մի խնդության ծաղիկ...Ես այդ ծաղկի մեջ կենսավիշ էիհարատեւումի.անզորությունից ստվերը մեռավ։Եվ դա կրկնվեց մի քանի անգամևթվականները չեմ ուզում թվել, ամենքը գիտեն։Ես ամեն անգամ և նորից եւ դարձյալևվերածնվեցի։Ու իմ լեռներումքամին, որ արդեն կողքից էր նայումխառնողներն այնքան շատ էին ու չար,քամին էլ տեսավ,թե ինչպես Սեւը վերամահացավ։Հնարավոր չէ ինձ հաղթել։ Երբեք։Եվ դա չզգալն է... պարտությունը հենց։5.Օվկիանոսի վրայով անցած ինչևոր ձայներօդը լցնում են՝ ինչով ուզեն։ Շնչել չի լինում։Ու դրա համար մեր տան բակում ծառերը շատ են։Անմահ ծառեր են։ Մեր բակի ծառին ես հավատում եմ միշտ էլ ավելի. թող նա երկնքից փչոցներն ամեն սաղարթով ավլի, թող մաքուր խփի սիրտը մայր հողի, տաք բաբախյունով, որ Ավարայրի շաչ ու շառաչի հիշեցումն են հենց։Գրեր կան հողին,որոնք չեն ջնջվել անգամ այն պահին,երբ արնոտվել են մեր իսկ արյունով,որոնք չեն ջնջվել ոչ մի ժամանակ,որովհետեւ մեր քարերն էլ գիր են,որովհետեւ մեր ջրերն էլ գիր են,որովհետեւ մեր ծառերն էլ գիր ենեւ անգիր գիտեն դասը դալարման,վերահառնումի,վերածաղկումի,վերածննդի,վերա...եւվերա...Իսկ «վերան», այո, ինչպես ասում են,փրկության լեզվով,ինքը հավատն է և եղբայրությունը։Իմ ձեռքով տնկված ծառն էլ, ուրեմն,թող որ արմատով հողի մեջ գրինոր պատմությունըաննվաճ հողիս։6.Իմ եւ հայրիկիս միջեւ կանգնած էմեր բակի ծառը,ծառի միջով է հայրս ինձ սիրում։Ծառի միջով ենք ես ու հայրիկսմիացած իրար,ծառի միջով է սերը վարարումեւ արմատներով անցնելով հողին,գալիս և գրկում էամրությունը մեր ժայռե բերդատան։Երբ ինձ հարցնում են՝դու ո՞ւմ տղան ես, որպես պատասխան և մի քար եմ դնումտան պատի վրա,որպես պատասխան և մի ծառ եմ տնկում։Իմ հոր տղան եմ։Ես միշտ քո տղան կմնամ, հայրիկ,եւ իմ տղայինկսիրեմ միշտ էլ մեր բակի ծառով,որ ծառը հավերժ դալարուն մնա։7.Եվ որովհետեւ ես շատ եմ սիրումհողությունդ, հող, երբ մեռնեմ մի օր՝ հող եմ դառնալու։Պապիս խոսքերն են,բայց նա չմեռավ։ Զոհվել է պապս,խորհուրդ դառնալով մայր հողի եւ այնծառերի շուրթին, որ ես եմ տնկել։Ծառի խորհուրդը՝կանաչն է նրա,գոյությունը եւ նրա մայրենին։Ծառը մայրենիիմ խնդությունն է։Ես համբուրում եմ ծառի հավատը,ինչպես ճակատն եմ համբուրում եղբոր,ես համբուրում եմ մեր տան քարերը,ինչպես ձեռքերը՝ իմ բալիկների,ապա շշնջում.-Սիրեք զմիմեանս...Ես սա ասում եմ ծառին ու քարին, ինձ եւ բոլորին,որպեսզի ծառը բարձրանա, քարն ամուր մնապատի մեջ, որպեսզի մեր տան վրա երկինքը ամպ չկախի...որպեսզի... ի սկզբանե իմ բախտը քար էր, իմ հողը քար էր...Հիմա ուրիշ է, իմ քարը՝ բախտ է, իմ քարը՝ հող է... Իմ թեւերը լեռներն են իմ, Նրանցով եմ չափում դարիս երկինքները։ Իմ թեւերը լեռներն են իմ,նրանցով եմգրկում ծագողարեւները,նրանցով եմ գրկում ես իմ զավակներին։Լեռները իմ բռունցքներն են.Բռունցքներս ունեն, անշուշտ,հետաքրքիր բաղադրությունևՓորձ են՝ հարուստ,հավատ՝ ամուր,լույս են՝ մաքուր,հույս են՝ զուլալեւ պատմություն,եւ պատմություն։Իմ լեռները իմ ոտքերն են,որոնց սակայն վստահված էոչ թե միայն մարմինը իմ,այլեւ ոգիս,դրանով են իմ լեռներըանհաղթելի,վեհ,առնական։Ճանապարհս անց է կենումիմ տան պատը ամուր պահողժեռ քարերի,դաշնության ու սիրո միջով։Իմ տան բակի ծառի միջով։Իմ լեռների սրտի միջով։Իսկ լեռներս հավերժորեն գրանցված ենիմ մայրիկի,բալիկներիանուշ, անհուն ժպիտներում......Ես իմ երգը այս թողնում եմ ահա,քո մուտքի քարին՝ որպես վառվող մոմ,որ չի մարելու ինձնից հետո էլ,որ հալվելու է ու հեղվի հողիդ-կաթ-կաթ, հավատի տաք արցունքներով։1983թ.