Մենարան Վարդան Հակոբյան

Ձոն (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ​Հուր ու հեղեղ եւ արյան ծով,Երերում էր նավը արդեն...Ելավ հայը։ Կամքն ԱստծոԼերանց վրա կախեց կանթեղ։​Ելավ, զարկեց։ Հայի ներսումԵլան հազար-հազար սարեր...Ելան եւ Վան, Անի, Սասուն,Եվ Արցախա հողն անվեհեր։​Եվ աղավնին՝ շյուղը կտցին,Եկավ, իջավ ձեռքին նրա...Արեւ ու լույս աստվածածինՀագան երազ ոսկեհմա։​Անդրանիկյան հուրը հանեցԱրցախա ծուռն անզուգական...Ցավը՝ որքան անհուն ու մեծ,Հայը՝ այնքան դյուցազնական։​Մասիսներում քարայր մտածՄհեր ելավ Քիրսի լանջին...Լույս ծագեց մեր բախտին մթնած,Բացվեց հուսո դուռն առաջին։​Հուր ու հեղեղ եւ արյան ծով,Երերում էր նավը արդեն...Երբ նա ելավ, կամքն ԱստծոԼերանց վրա վառեց կանթեղ։​1996թ.