Նարեկնամե
Վարդան Հակոբյան
Անունս` Նարեկ, տոհմս` Ակուփի,Ես` շառավիղը ազգիս ծռության.Սիրտս քուրա է... ուր պիտի կոփվիԱնկոտրում սուրը հայոց փրկության:Ես` անհաղթ ոգի... չեմ առնի դադար,Աստըծո տուրք է կորովը բազկիս.Իմ զարկով պիտի լույս բացվի արդար,Եվ խաղաղություն` տառապած ազգիս:Հողս` ծովից ծով, ետ պիտի վերցնեմ`Հոգուս դաշինքը պահելով անխախտ,Ոսոխաց հետքը մաքրեմ-կորցընեմ`Դրախտավայրը դարձնելով դրախտ:Ես` մի նոր Նարեկ, տոհմս` Ակուփի,Հայոց երազն է իմ ճակտին` պսակ.Ես` մատյան ու գիր, ես` անմար արփի,Զինվորյալ արքա, Աստըծո խոսնակ:03.04.98թ