Մենարան Վարդան Հակոբյան

Ծիտը եւ նրա հայրենական տունը

Վարդան Հակոբյան

Տերեւների մեջ շողը թրթռաց,Ճանապարհ բացեց շողը իր համար,Եվ ծաղիկ ու ծառՇշուկով ինչ-որ բաներ ասացին կարոտի մասին։Այդ կարոտի մեջ ապրում է ծիտը.-Զույգ ոտիկներով կանգնել է ճյուղինԵվ չի ցանկանում ծառից հեռանալ։Նա ծառ էր ընտրում,Նա ճյուղ էր փնտրում՝Բույնը հյուսելու...Բայց երբ նա իջավ այդ ծառի վրա,Անբացատրելի ինչ-որ մի այրումանցավ մարմնով, Սիրտը ծուլ եղավ,Եվ ծիտը իր զույգ թեւերով փարվեցԾառի ճյուղերին, շյուղերին ծառի։Ու հիշեց ծիտը.-Այստեղ է նա իր աչքերը բացել,Այստեղ է նա իր կտուցը բացել,Այստեղ է նա իր թեւերը բացելԱռաջին անգամ։Եվ հիմա, երբ մայր ծիտիկը չկա,Եվ հիմա, երբ հայր ծիտիկը չկա,Հայրական թառը,Ծառը պապական ձգել է, բերել,Որ նրան ասի այսպիսի բառեր.-Կյանքում ոչ մի ծիտ ցրտում չի մնա,Հայրական ծառին թե բույն ունենա։Խոսքերն այս լսեց ծիտիկը հուզված,Սաղարթների մեջ երգեց, թրթռացԵվ շողեր կտցեց ձագերի համար...