Մենարան Վարդան Հակոբյան

Ձմեռնավերջի քանդակ

Վարդան Հակոբյան

Մղամուճի խիտ ցանցերըչեն թողնում, որ ձյունը ընկնի.եւ նա կաթիլ-կաթիլցամաքում է բացատիկենտ կաղնու ճյուղի վրա։Ես չեմ տեսել եդեմականայգին,մանավանդ՝ ճյուղ չեմ պոկելքեզ նամակ գրելու համար,ուրիշ բան եմ ուզումասել.բացատի այդ մենակ կաղնինասես քո փետրագրիչն է՝ձյունի ճերմակ թղթին շարժվող։Չգիտեմ դու ինչ ես գրում ինձ,բայց կաղնու գրածտառերն արդենծաղիկ-ծաղիկ ընթերցվում են։Քանի դեռ չես պատառոտել,գրածներդտուր ինձ՝ կարդամ։