Մենարան Վարդան Հակոբյան

Լքյալը

Վարդան Հակոբյան

Տերեւների դողի մեջ հույսը իրենմանրում է։Դու ինձ տարել, դրել ես նժարի մեջՀուդայի։ (Ողբում է սիրտս)։Ծիծաղում են ինձվրա,հռհռում են անխնա,ես՝ ծաղրական մի մոգպետ,ծաղր-ծանակնաշխարհի,տրտմաթախիծ մի սֆինքս,կիսով ցավ եմ, կիսով՝ լույս,ես փախչում եմ աշխարհից,ինքս ինձնից,քեզանից,ես ամեն ժամ փախչում եմ, բայց գալիս է,չի լքում արնամահիկ քրքիջն ինձ։Անգութ, անշունչ եւ անկենդանժայռերումես ուզում եմ ջախջախվել,ես ուտում եմ արցունքներս։Մի կարմիր շոր եմ կապումծառի ճյուղիցսրբացած՝չմոռանա Աստված քեզ։