Մենարան Վարդան Հակոբյան

Դարեմուտ

Վարդան Հակոբյան

Բողբոջների մեջ պայթում է տարին,սերը վարդի մեջ թերթաթափ եղավեւ դարձավ սրտի միամտություն։​Որքան որ ուզեք՝ հոմանիշներ կան՝աղջիկ, մեքենա, կահույք, սեր ու սիրտ...Շնչահեղձումից փրկեք, հովհարներ։​Ճշմարտությունը բացում է աչքը,տեսնում, որ իրեն փոխնորդ էր կարգված,ի՞նչ էիք կարծում, իր... խրտվիլակը։​Սիրտս ուզեք՝ տամ, աչքս՝ հանեմ տամ,միայն թե երգը ցախավել անենք,մաքրենք երգերով ախոռներն ավգյան։