Մենարան Վարդան Հակոբյան

Սահմանազանցություն

Վարդան Հակոբյան

Լողալու համար մեկնել եմ թեւս,լճակից հանկարծ ձգվել է երկար. -մեղադրվում եմ ծովի՛ կարոտում...Կանգնել եմ ուղիղ, ձգված ու շիտակու ձեռքս մեկեն երկնին է հասել. -մեղադրվում եմ օտա՛ր սիրո մեջ։Արմատս տվել ապառաժ քարին,սաղարթով վիհից ձգվել եմ քիչ վեր.-մեղադրվում եմ լույսի՜ ծարավում...