Մենարան Վարդան Հակոբյան

Կրակիր ինձ վրա քո աչքերով

Վարդան Հակոբյան

Կրակիր ինձ վրա՝ քո աչքերով։Եվ ես մեռած տեղից կելնեմ։Դուինչքա՜ն վատն ես,գրեթե՝ անտանելի,եւես էլ նույնքան վատն եմ,մի մազ՝ ոչ դես, ոչ դեն։Սիրուց ծնվածերկվորյակներ։Եվ ինչքան լավն է աշխարհը։Եվ այնքան սիրում է մեզ աշխարհը,որ աշխարհում վատը միայն մենք ենք,երկուսով,էլ ուրիշ, ուրիշ ո՛չ ոք...Եվ այնքա՜ն լավն ես դու,այնքան անտանելի լավն ես դու,որ քիչ է մնումինքս էլ համարյա լավը լինեմ։Կրակիր, կրակիր՝ ինչով կարող ես։