Մենարան Վարդան Հակոբյան

Հիպերտրոֆիա

Վարդան Հակոբյան

Այս տարի աշուն չտեսանք։ Դու էլ չեսգնացել մեր ժամադրությանը, որ տեսնես՝ ես եկե՞լ եմ, գոնե, թե՝ ոչ։​Այսուհետեւ արեգակն ինքն է միշտ պտտվելու մեր հին, չհոգնող երկրագնդի շուրջ։Ստվերները բազմանում են ցանկացածլույսի տակ։ Ինչպես հանգիստ առնել, երբ Նյուտոնը բացառում է դադարի վիճակը։​Ցլամարտ։ Գույներ՝ ամեն սեռի։ Իսկ կարմի-րը՝ էգ։ Եվ այն, ինչ անընդհատ աչքիս առաջ է,ինձնից ծածուկ է պահվում... տեսնվելով։​Հեռացող երազի հետագիծըշարունակում է կարմիր-կարմիր շեղումներ արձանագրել հորիզոնում։