Մենարան Վարդան Հակոբյան

Երկու բառ՝ Չարենցին

Վարդան Հակոբյան

Թող ոչ մեկը չզոհվի,բացարձակապես,առավել եւս՝ ես։​Երկիրը - ափից՝ ափ,Երկինքը - ծայրից՝ ծայր,մրջյունը քանի լուսայինտարում է անցնում։ Վերջնասում է՝ ամեն ինչ սկզբնավոր է, սկիզբն ասում է՝ ամեն ինչ վերջավոր է։​Հայոց եղեռնի նահատակներըմի հարցում ունեն՝ չլինի՞ գաղթում են եւ ոգիները։​(Իսկ Էպիկուրի գինուգավաթում, ահա,մերկ աղջիկներըխավարից լույս են քաղում)։​Խավարը բոզ է։Մի թող բառ՝ բառի վրա,մի թող տող՝ տողի վրա,ամբողջովին ջնջիր,ջարդիր, ոչնչացրուդանթեական առասպելը։​Եվ ելիր Լյառը՝ գիշերովճրագը բարձր բռնած, ու,տես, ինչ որ մեկը պիտիանպայման մնացած լինի Տապանում.ամեն իրիկուն այնտեղմի մենավորլույս է վառվում։