Մենարան Վարդան Հակոբյան

Հարպի

Վարդան Հակոբյան

Ագռավը երգեց ծառին եւ մի տերեւ ընկավ ծառից,ագռավը երգեց ծառին եւ էլի մի տերեւ ընկավ ծառից,ագռավը երգեց ծառին եւ դարձյալ տերեւներ ընկան ծառից,ագռավը երգեց, երգեց եւ ծառի վրա այլեւս ոչ մի տերեւ չմնաց,եւ արեւի ճաքճքած հայելին ջրափոսերում ջարդուփշուր եղավ։Ձնաքամին որտեղից-որտեղ ձեռքն է գցել ժանգոտածթիթեղի մի կտորեւ նրա վրա զարկում է աֆրիկյան սեւամորթ մի եղանակ՝այգու մեջ անտեր մնացած խրտվիլակի շուրջ, որնազգություն չունի։ Ստվերները՝ որոշևանորոշ, սայթաքում ենտանիքների վրա կղիմինդրեեւ մոտեցող գզգզված գիշերվա գրպանները ձյուն լցնում։Կիսավեր շենքի խարխլված քիվին ձագուկը մլավանի՝միանգամայն անտեղյակ շան ու կատվի պատմությանըանկոմպրոմիս,ցրտից ու ցավից կուչ է եկել վագրացեղերը ծանակող իր մորթում,զարմանքի մեջ եւ ունկերում՝ պատն ի վերտաքևտաք գզվռտացող գամփռի հոխորտանքը։Սառցակալել է խավար երկինքը լճի երեսինեւ ջրահարսի դուրս գալու վերջին հույսը մնացել էյոթ դեւերի թագավորությունում,անդուռ դարպասի ծռված հենասյունին դրասանգ կա՝ եզանճերմակ ոսկրագլուխ, որի խոռոչներում քամինդնգդնգացնում է աշնանավերջի խռպոտ մի հայհոյանք՝որպես թարմ հիշողություն այստեղով անցած պատերազմի։Ագռավը երգեց ծառին եւ մի տերեւ ընկավ ծառից,ագռավը երգեց ծառին եւ էլի մի տերեւ ընկավ ծառից,ագռավը երգեց ծառին եւ դարձյալ տերեւներ ընկան ծառից,ագռավը երգեց, երգեց եւ ծառի վրա այլեւս ոչ մի տերեւ չմնաց,եւ մերկ ծառի վրա ագռավը դարձավ ավելի ագռավ։