Մենարան Վարդան Հակոբյան

Մթին լույս

Վարդան Հակոբյան

Պայմանական են խոտը, ծաղիկը, քարը։Պայմանական են մեր բաժանումներըեւ, ինչ խոսք, նաեւ մեր հանդիպումները։Եվ ամենևամեն ինչ այս արեւի տակ։​Լույսը մութի նախորդն է, անշուշտ,եւ, անշուշտ, նաեւ՝ իրավահաջորդը։Մութը լույսի նախորդն է, անշուշտ,եւ, անշուշտ, նաեւ՝ իրավահաջորդը.եւ այսպես՝ անվերջ, շարունակաբար։​Դու հյուսեցիր մի զամբյուղ՝ շիվեր հիշեցնողօձաձագերով սիրուն, խլվլտացող,նրանում աճեցրիր Հոգեծաղիկն անմահական սիրոու մի գեղեցիկ օր, լույսի ու մութի միջով, բերեցիր ինձ նվեր։