Մենարան Վարդան Հակոբյան

Մշտադալար արյուն

Վարդան Հակոբյան

Շուշիի ազատագրման 10-ամյակինՎերցրու վայրկյանը, ահա, եւ ապրիրթեւերի հեռուն։ Եվ Ասկոլկայի փամփուշտագոտին հագցրուերկինքն ի վեր խոյացող Շուշիի պարանոցին՝ որպես վզնոց միանձեռագործ։ Սարեր։ Անվերջ սարեր։ Հողմի բերանով քաշված սարեր։Բարեւ, Արցախ։ Ամեն օր՝ բարեւ։ Միշտ՝ բարեւ։ Յուրի Սահակյան։Լեռների արանքում ընկած լճակները՝ անանուն ու բոլորակ,տիեզերքի կապույտն իրենց մեջ վերուվարող նժարներ են,իսկ ամեն մի արցախցու մեջառնվազն հինգ մելիք կա՝ Շահնազարին, իհարկե, չհաշված։Ժամանակի ճռվողյուններում ընդդիմադիր մի հավքոսկե ծղոտի հետ արեւի շողը շիլ է գցելեւ բույնը հյուսել է ձորապռնկին կրթնած ժայռի թավ միրուքի մեջ։Ավետարանոց գյուղից մի շինական (Պուղին կլինի) թագավորի էշըտարել է արածացնելու, մոռացած,որ արքան դեռ էշի վրա է։Ճամփաներից հավաքում եմ Բահաթրյան Ավետիքի (երկնած «գիրք հանճարեղ եւ զարմանալի»), Մուրացանի, Աճառյանի եւ երկրի մյուս ծառաների ոտնահետքերը՝ կտուցներումերգի հարգն իմացող արծիվների (թեթեւսոլիկ հավքեր այս կողմերում չկան),հատիկ առ հատիկ, սուտակ առ սուտակ հելուզում այն պատգամներում,որ թեպետ հնչում են մեր ականջներում, բայց դեռ չեն ծնվել։Եվ Ծովից ծով Հայաստանից եկած Սոսի ծառին հասկանալ եմ ուզում, որճյուղերով բազմատարած կախվել է երկնքի ամենահեռու կետիցեւ արմատներով ամուր բռնել է ու երբեք բաց չի թողնելու ձեռքից տիգրանմեծյան սրբազան մի մասունք, մի կտորԱրցախ։Մինչդեռ Ամարաս վանքում (ասում են՝ Շահնազարն այստեղէ փորձել քավարանվել)կոկորդ են պատռում վառվող մոմերը. «Ոչինչ, ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան բարեգործությունը չարի»։Վերցրու վայրկյանը, ահա, եւ ապրիրերկնքի վերադարձը։ Եվ Տիգրան Մեծի փամփուշտագոտին հագցրուդարերն ի վեր խոյացող Շուշիի պարանոցին՝որպես դափնեպսակ՝հյուսված սիրուց, հավերժությամբ եւ հայոց մշտադալար արյամբ։