1988թ., փետրվար
Վարդան Հակոբյան
Արյունաքամ է արեւը լինումպատուհանից դուրս նետված մանկան պես,իսկ խաբկանքը իր ոստայնն է հինում,երկինքը սարդի մի ցանց է ասես։Ինքն իրեն բացեց կապանքը ստի,ավարտվեց ամեն դիմակահանդես,գայլը գայլն է նույն՝ բնույթով պատիր՝գառան մորթու մեջ, թե որջում անտես։Ատամը արյան համ առավ կրկին,նորից երեւաց մռութը գայլի,մգլոտ աչքերում վառվում է ուժգինենիչերական մոլուցքը վայրի։Ժանիքը խրել կողերը դարիիր սեւ նախճիրն է տոնում անարգել.չի ոռնում սակայն, շեյթանավարիվնգստում է սուտ մերձության խոսքեր։Հողը դարձնենք բերդ... Եվ դուռ չբացենք՝ինչ թաթ էլ ցույց տան դռան նեղ ճեղքից...Սրբեք մամուռը, բառն ընթեռնեցեք,արյուն է կաթում մեր ամեն խոսքից։Մենք՝ որդիք Հայկի, արդար ու վսեմ,դավ ու դառնություն այդ ե՞րբ չենք տեսել,բայց ոչ մի անգամ, Աստված է վկա,Արցախին հաղթող չի եղել, չկա...Թող Քիրս ու Մասիս, թող Զանգու, Թարթառ,զանգեն... լեզվակը քաշեցեք ամուր...Մայրական, անուշ ձայնդ, Հայաստան,մեզ համար, ներիր, եւ սեր է, եւ սուր...