Բացում եմ լույսի ծալքերը բոլոր
Վարդան Հակոբյան
Բացում եմ լույսի ծալքերը բոլոր. -Հողը բուրում է ծաղկի թերթերում,Ժայռը երկնքից շատրվանում է,Որքան էլ ուրցով հարբած ժիր մեղուն՝Փեթակադուռը գալիս, գտնում է։Բացում եմ գարնան ծալքերը բոլոր. -Ճամփան ձգվում է իմ քայլերն ի վեր,Հույսը սրտի մեջ ձագեր է հանում,Առվում բեկբեկված շողերը, ահա,թփից ներս՝ հավքի բնում խաղում են։Բացում եմ օրվա ծալքերը բոլոր. -Ջրի մեջ պոկված, չորացած ճյուղինԻնչ-որ մի բողբոջ ճգնում է բացվելՉմեռած հուշով... Եվ ծիտն այդ ճյուղինԻջել, բացումն է օրհնում բողբոջի ։Բացում եմ օրվա ծալքերը բոլոր. -Ո՞վ է, տալիս է անունս, գնամ,Օրն ու գարունը պահն են անհունի.Թե ես քո ցավին տեր չեմ կանգնելու,Գնամ Թարթառը ընկնեմ՝ ինձ տանի։