Մենարան Վարդան Հակոբյան

Ոստան

Վարդան Հակոբյան

Լեռը բարձրանում ճանապարհն ի վերեւ մատուռվում է երկնքի առաջ,դեմքին պահելովթրթիռը կապույտ աստղամոմերի,որ ծիկրակում են խաչքարի վրա։Ճամփան ելել է առավոտն ի վեր,Ճամփան ելել է գիշերներն ի վեր,Ճամփան ելել է երազներն ի վերեւ դրա համարտաշել-տաշտշվել,դարձել է այդքան դյուրամատչելի,ասես ճամփա չէ, այլեւ երկնքին առաքված աղոթք,որ լեռներից դեն էլ չի բարձրացել,կպել է, լեռան կրծքին մնացել։Չի հոգնում ճամփան ուխտավորների,մատուռ կա ամեն մի լեռան վրա,ամեն մի գագաթ գմբեթ է վանքի,ահա թե ինչուխաբեությունը խորթ է լեռներինեւ ամեն մի խոսք բառ է սուրբ երգի։