Մեր հացի տաշտը
Վարդան Հակոբյան
Անտառն եկել, կանգ է առել դաշտի ծայրին,Ու մի քանի ծառեր մեկ-մեկ մտել են դաշտ,Հենց այդտեղ էլ, մոտիկ կանգնած ժայռը վայրիԻր ուսին է առել դաշտը՝ ոնց հացի տաշտ։Եվ գնում է ժայռը։ Վեհ է։ Լուռ գնում է։Քանի սերունդ հաց է կտրել նույն այդ տաշտից։Պապիս շունչը տաշտի հացում միշտ մնում է,Հացը՝ հնձված Ավարայրի մեր սուրբ դաշտից։