Մենարան Վարդան Հակոբյան

Արցախուհին

Վարդան Հակոբյան

Պարում է նա, երազալուր արցախուհին...Քողն արձակած ծաղկեփնջի նման բացվում,տեսեք ոնց է շող ու շափաղ նետում չորս դին,հետո ի մի բերվում, սակայն, մի հրաշքովու ձգում է ինքը իրեն՝ հանց մեղեդի։Դեմքին նրա՝ խոնարհության լույս ծիրանի,որ բեկվում է խայտանքի մեջ զույգ տատրակի...Պարկանչ է, վեր... Ու շեղակի թեւերդ բացու պարի մեջ հմայքներով կոտորակվիր,բռնկվիր ու թող ալավիդ խաղը տեսնեմ։​Մրրիկ դարձիր... Սաթենիկի հայացքը պերճծովի նման քեզ իր խորքը պիտի տանի,այնտեղ ցավ կա մի անանուն - առ սրտիդ մեջ,կա ելք փնտրող մի ցուրտ մորմոք, վիշտ՝ անմարմին,պինդ կաց, ախպեր, պարդ հանկարծ չխաթարվի։​Դու պարելով գնա, գնա ու խորացիրաչքերի մեջ, առաջ անցիր խոնարհապար,խոնարհաբար մի վարագույր եւս բացիր...Ի՞նչ կա այնտեղ - վագրակորով մի հին ցասում՝խորթմայրության տրվածներին միայն հասու։​Այնպես ճկուն ու խոկուն է սահքը նրա՝արեգնաթեժ, շարժվարժենի ու ոսկեձույլ...Կայծակներ են ոտքերն ասես նոտագրում,դա պար է մի անորսալի ռիթմ ու խաղով,դա նմա՞ն չէ ցավի խորքից ծիծաղելուն։​Տառապանք կա այդ պարի մեջ կախարդաթով,պոկիր ցավը պարից նրա ու ժպիտ դիրվշտից մռայլ Մռով սարի սուրբ ճակատին,եւ կտեսնես, որ արեւի սինուն դրածՍիրտը պարով քեզ է բերում արցախուհին։​Արցախուհին... վանքի գմբեթ աստվածամերձեւ մատուռ է անմատչելի, լուսադավան...Արցախաբույր իր այդ պարով ամենամեծլեռը ոտքի տակ կբերի նա՝ խոնարհման,եւ հզոր է, եւ թույլ է նա, եւ սուրբ սակայն։Տեսեք, ահա, ջրվեժում է լույսի նման,ծիածանվում ու ցրիվ է գալիս մեկեն,ծաղիկ ու բույր, շող ու շափաղ նետում չորս դին,հետո ի մի բերվում, սակայն, մի հրաշքովու ձգում է ինքը իրեն՝ հանց մեղեդի։