Հայոց լեզու
Վարդան Հակոբյան
Հորս՝ ուսուցիչ Սարգիս ՀակոբյանինՈրն է, ահա, մեր սուրբ լեզուն,մեսրոպատառ իմ մայրենին,հայերենը...Խորտակվողի մեկնած ձեռքին ձե՞ռք ես մեկնել,-հայերեն է,երամից ետ ընկած հավքի թե՞ւն ես մտել-տարել մինչեւ հորիզոնը-հայերեն է,երբ որ գարնան կարոտանքով,պաղատանքով հողը զարթնել,կանչել է քեզ,չե՞ս խնայել քո սերմացուն, նվիրե՞լ ես-հայերեն է,երբ որ խաղքի մեջ է մտելձին ճամփի հետ, հո չե՞ս ձգել սանձը նրա-հայերեն է։Երբ կապանք չեն դնում հոգուն,չեն բռնանում բարու ոգուն-հայերեն է-բույն հյուսելիս, սովորական թռչունն անգամ,թեկուզ մի ծեղ-շյուղի համարձեռք չի մեկնում ուրիշ բնի-հայերեն է,երբ քո վերջին պատառը դուբաշխում ես քո ընկերներինու գրպանիդ ետեւն ընկածվազ չես տալիս ամբողջ կյանքում-հայերեն է,ամենակոշտ, ամենաքար,ամենաժայռ մարդը անգամհալվում, փափկում,մռամոշ է դառնում սիրո մի ժպիտից-հայերեն է,երբ կարող ես հազար տարվա,հազար դարու վերքի միջիցանքեն ժպտալ-հայերեն է,երբ քայլելիս Քիրս-Մասիսի փայլ կա դեմքիդու մորմոք կա անմեկնելի-հայերեն է,երբ մայրենի բառի համար,երբ մայրենի տառի համար տակից քառսուն ջաղացքարիկարող ես դու վեր համբառնալ,անգամ շունչդ ու հոգիդ տալ-հայերեն է...Որն է, ահա, մեր սուրբ լեզուն,մեսրոպատառ հայերենը,իմ մայրենին։