Մենարան Վարդան Հակոբյան

Մայրենին

Վարդան Հակոբյան

Ես ամենքի հետ եւ ամենուրեքկարող եմ խոսել ցանկացած լեզվով,բայց երբ ուզում եմ դիմել մայրիկիս,շուրթիս ծաղկում է միայն մայրենին։ Երեւի ոչ մի լեզվով չի ասվի՝ինչու է այդպես։Ու ես գաղտնիքը պարզելու համարօծվում եմ լույսովմորս աչքերում վառվող մոմերի։Մայրիկիս դեմքը մագաղաթ է սուրբ՝անմահ պատկերով,նախշուն խազերով հայոց գրերի։