Արցախա ծուխ
Վարդան Հակոբյան
Մեսրոպ Մաշտոցն հինգերորդ դարում դպրոց է բացել Արցախի Ամարաս վանքում։Ասել է «Այբ», նայել քարին,աչքի լույսովճառագայթուն,քանդակվել է քարին մի «Այբ»,Ասել է «Բեն», նայել քարին,ոգու լույսովճառագայթունքանդակվել է քարին մի «Բեն»...Այդպես՝ հայոց այբուբենը աստվածադուռ։Ու մեր գրով վանքը օծվել,դարձել է սուրբ գրերի տուն։Ասում են թե՝ մինչ հիմա էլ,երբ այդ հովտով անց ես կենում,ունկ դիր խորին լռությանը, խորհրդավորմի շշուկ ես հանկարծ լսում,դա Մաշտոցի ձայն է անմահ՝Ա՜յբ... Բե՜ն... Գի՜մ... Դա՜...հնչում է միշտ Ամարասում.Այդ ձայնով է արթուն լույսըԱրցախա տան,այդ ձայնով է ծուխն Արցախաոլորվում վեր,ձուլվում ծխին հավերժության։Իսկ Ամարաս հովտով կանաչդարերն ի վեր,զույգ թեւերը հավքի նմանպարզել թեթեւ ու վազում է մի երեխա,նրա դալա՜ր, բաց թեւերինԱմարասն է պահվում, ահա՛։