Մենարան Վարդան Հակոբյան

Հապաղում են վայրկյանները

Վարդան Հակոբյան

Հապաղում են վայրկյանները,Մարմրում են իմ արյան մեջ.Տեսնես ի՞նչ է վճռել Տերը,Սուտ են ամեն երդում ու վեճ։​Մարգարիտ է տեղում անվերջ,Հոգնել եմ հին խոսքից անգամ...Երազում եմ խաղաղ մի վերջ՝Մի նոր սկիզբ սովորական։​Ճամփան լինի անակնկալ՝Անհայտ, անհուն վերադարձի.Եվ արեւով հազարալարՎաղուց գոցված դուռը բացվի։​Քայլերիս մեջ հեռուն ծաղկի՝Աստղով անբառ, ծիր-ծիրանի...Եվ փետուրը ընկած հավքիԳնա, հասնի իր երամին։​Հապաղում են վայրկյանները,Մարմրում են իմ ցավի մեջ։Տեսնես ի՞նչ է վճռել Տերը,Սուտ են ամեն երդում ու վեճ։ 12.02.97թ.