Մենարան Վարդան Հակոբյան

Այս ճամփան

Վարդան Հակոբյան

Այս ճամփան թող որ ետեւում մնա,այս ճամփան, ավաղ, կարճվեց՝ չհասած։Կանգնել եմ հոգնած դերվիշի նման,եւ լերդացել են իմ մեջ վիշտ, կասկած։​Քայլը չի խոսում ճանապարհի հետ,Օտարացել են հայացք ու շարժում։Սեւ է ճերմակը։ Առուն՝ նիզակ-նետ։Եվ պահը լույսի մահ է ու դրժում։Մռայլ ու դատարկ, ամայի՛ աշխարհ,Սատանայի պար՝ մթում ձուլածո...Չկա կենարար հույսի մի նշխար,Որ մեկ-մեկ բացի դուռը Աստծո։​Փլվեց ամեն ինչ, ամեն ինչ կորավ,Շուրթիս սառել են լույս ու մանանա։Իմ երազները այս ճամփան կերավ,ճամփորդ եմ՝ ճամփից խռով ո՞նց գնալ... 12.02.97թ.