Մենարան Վարդան Հակոբյան

Ապաշխարանք

Վարդան Հակոբյան

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին... Հովհ. Թումանյան​Ձանձրալի, տաղտուկ օրեր են,Հոշոտում են բոլոր-բոլորին. Օրերը Մսրա հորեր ենՃամփաներին։​Գզում են, ուտում մեկ-մեկու,Անզիջում են, ոխով են լեփլեցուն.Դանակ են խրում աներկյուղ,Անհոգ անցնում։​Ամենքը՝ խեղված ու քսու,Քաոսի մեջ այս անհոգ ու անհերկ.Չարքերն իրար սեր փսփսում,Պարում են մերկ։​Արնաներկ, անկուշտ ե՜րախնե՜ր,Թպրտում է հավատը գայլախեղդ.Չկա դարձ, չկան «մե՜ղաներ»Եվ ոչ էլ՝ մեղք։