Մենարան Վարդան Հակոբյան

Ինձ միշտ թողնում ես

Վարդան Հակոբյան

Ինձ միշտ թողնում ես հորձանուտի մեջ վայրի ջրվեժի,եւ ես ջրերի արծաթ թելերից հյուսում եմ գոտիու, հոսանքի դեմ, պռունկով ժայռի մագլցում եմ վեր։Ինձ միշտ թողնում ես խավարապաճույճ, ծանր ցավի մեջ,եւ ես այդ ցավի անհուն, որձքարե խորքերը ճեղքումիմ եղունգներով, բացում եմ քարայր, այնտեղ մհերվում։Ինձ միշտ թողնում ես անօգ ու մենակ, չափազանց մենակ,եւ ես մենության ծանր կայծքարից կրակ եմ հանում,որ երբ լքես ինձ, ձյուն ու ցրտի մեջ չհանգչի հոգիս։Ինձ միշտ թողնում ես մեր իսկ քայլերով բացված ճամփեքինեւ ես մեր չանցած ճանապարհները շալակիս առնում,որոնում եմ... ինձ. թե ձեռքս ընկա՝ շանսատակ կանեմ։ 29.10.95թ.