Մենարան Վարդան Հակոբյան

Մոլոր, շվար, հոգեմրմուռ

Վարդան Հակոբյան

Մոլոր, շվար, հոգեմրմուռԳլորվում են իմ օրերը։Սրտիս վրա՝ սեւ է, սարսուռ,Էլ չեն բացվում իմ թեւերը։​Մութ, մառախուղ թանձրացել են,Ո՞ւր մնացին երազները.Ճամփաներս դառնացել են,Ծանրացել են վայրկյանները։​Չկա աստղ, երկինք չկա՝Անհուններում սավառնելու.Եվ թռիչքը հետաձգված,Ասում են՝ չի կայանալու։​Խաբված, խփված ես ո՞ւր գնամ,Երբ ետ կանչող անգամ չունեմ.Իմ ցավի հետ մենակ մնամ,Գլուխս չոր քարին՝ քնեմ։​Մոլոր, շվար, հոգեմրմուռԱնց են կացնում ինձ օրերը։Սրտիս վրա՝ սեւ է, սարսուռ,Էլ չեն բացվում իմ թեւերը։ 11.02.97թ.