Հանդերը կանչում են
Վարդան Հակոբյան
Դեղձենին կանգնելձորի պռունկին,ծածանում է իր ծաղկունքի ալը,աչքալուսանք է սարերին տալիս՝գարուն է գալիս...Աղբյուրի մոտ քիչ ավելի մնաց փոքրիկ աղջիկը - քարե նովի շուրջմանուշակներ էր նշմարել նորեկ՝իր աչքերի պես մուգ, կապտածիծաղ։Հողվորի կոշտ ու տաքուկ ափի մեջսերմը խայտում էեւ ակոսներում այնպես է ցրվում,ասես հենց հիմա ծլարձակելու է,պարզելու ոսկե հասկը սեւ ցելում...Ծառամատերի փունջը մի ձեռքինեւ կռնատակին փեթակակոթը,հայրս քայլում էմեր Ղուզե տափի բարակ կածանով,պատվաստի համար ծառեր է փնտրում,տեղ է որոնում ժայռածերպերինու վայրի, բռնած մեղվաձագերի համար տուն դնում...Հովտում Պատառիառու է բացում մի բարի տատիկ.եւ բահը ամեն անգամ շարժվելիս,ասես, գարունքվաու ջահելությանմի զանգ են զանգում սուրմաներն արծաթ,որից խրտնում է տատի ետեւիցթաքուն հանդ եկած գառնուկը փոքրիկ։Նորից հանդերում բերկրանք է փռումխոտի եւ հողի հանդիպումը ջերմ,անգամ ծառին ես ուզում ողջունել,ուզում ես ճչալ,լացել,ծիծաղել,թվում է զվարթ կյանքի երգ ես դու,ուզում ես անվերջ հնչել ու հնչել...Ճամփորդ մի տղա նստել չեչ քարին,լսում է ներսից վառող շշուկն իր.- Սերս՝ գարունքվա ծաղիկն առաջին...Դեղձենին կանգնել գարնան ճամփեքին,ծածանում է իր ծաղկունքի ալը՝ դրոշի նման,աչքալուսանք է տալիս աշխարհին։