Հադրութ
Վարդան Հակոբյան
Սարերը դեռ գնում էին,ես միացա։Երկինքներին ողջունեցի,խոնարհվեցի աղբյուրներին,կածաններինտվի վերջին, վերջին շունչս։Սա Հադրութն է։Յուրաքանչյուր հադրութցու մեջանպայման կամի Խոռնաղբյուր- ծարավդ առ,կա մի Մեծ սար,մի Զիարաթ - գումարիր քո վեհությանը։Բռնիր կանաչ-կանաչ փեշըարտ ու այգուեւ կտեսնես, որ ձեռքիդ մեջտուտն է լեռան վրա բազմածերկինքների,քո իսկ տատիփեշերի պես քեզ հարազատ,արցախաբույր։Դաշտերի մեջ ու մարդկանց մեջ տնվորներ են լույսն ու սերը։Եվ երկինքն էոտքերիդ տակ։Իսկ մեր Աշոտ Գասպարյանը,թեպետ իջել երկինքներից,նույն արծիվն է մնում էլիհողի վրա,նույն հերոսը,աչքերի մեջ չեն ծերանում երկինքները։Դուք սեղմեցեք ձեռքը նրա,որ հասկանաք Խոռնաղբյուրիերգը զուլալ,անլռելի,խորը, խորը, խորը նայեք դեմքին նրա,որ իմանաքգինը օրվա խաղաղության,հաղորդակցվեքճամփեքի հետ հերոսության։Լեռներ։ Երկինք։Հող ու մարդիկ։Հադրութն է սա - մի մարգարիտ,որ ծովից չենք հանել սակայն,այլ մեր հոգուց,այլ մեր սրտից։-Բարեւ, սարեր։-Բարեւ, մարդիկ։-Քարեր, բարեւ։Ողջունում եմ երկինքներին,աղբյուրներին խոնարհվում եմ,գալիքներինտալիս շունչս, տալիս հոգիս։Հադրութն է սա։Եվ գնում են սարերն էլիիմ մանկության ճամփաներով։Ճամփաներով հավերժության։