Ժամանակը
Վարդան Հակոբյան
Ժամանակը ձգվում է լարի պես.-նվագը երգ է գտնում իր համար,կարկաչն աղբյուր է գտնում իր համար,առվակը ձոր է գտնում իր համար,իսկ ես մաքառման անունն եմ փնտրում։Ժամանակը աճում է ծառի պես.-մոմը հավատ է գտնում իր համար,շառաչն անտառ է գտնում իր համար,մռունչն առյուծ է գտնում իր համար,իսկ ես մաքառման անունն եմ փնտրում։Ժամանակը զարկում է սրտի պես, - տագնապը սիրտ է գտնում իր համար,դողը կարոտ է գտնում իր համար,ժպիտն աղջիկ է գտնում իր համար,իսկ ես մաքառման անունն եմ փնտրում։Ժամանակը թռչում է հավքի պես. -երկինքը թեւ է գտնում իր համար,թախիծը վարդ է գտնում իր համար,հողը երազ է գտնում իր համար,եւ ես անունն եմ դառնում մաքառման։