Հայրենական
Վարդան Հակոբյան
Նորեկ ԴանիելյանինՔիրսը թուխպի մեջ դարձյալ մենակվեց, -Դժվար թեւեր են ընծայվում քարին,Տաք քարուտներից կայծակ եմ քաղում,Լքումների մեջ դաշտը հեւում է,Եվ քո անունից արյուն է կաթում։Ուղին դարն ի վեր գնում է անկանգ, -Սրտի խորքերից մագիլներ ելան,Պահի կտուցին ծառը փետուրվեց,Պարպվեց կապույտը հրթիռի ծայրին,Պատին թոշնում է մոր ձեռքի հետքը։Ձեռքերս բնին տրված ճյուղեր են, -Մասրենին հանգավ թիթեռի թեւին,Ձորից խորն եղավ կսկիծը ձորի,Խոտի երակում հողը վառվում է,Եվ փեշը երկնի ժայռի տակ է դեռ։Առուն ծաղկի մեջ բացում է իրեն, -Ցավը իմ լերանց պահապանն է միշտ,Որպես հագի շոր՝ պատռոտում երգս,Վիրակապեր եմ ձեւում ճեփ-ճերմակ,Պողը ափիս մեջ ծիլ է արձակում։Ամեն մի աղբյուր օրոցք է սիրո, -Դռան բռնակն իմ ձեռքում բողբոջեց,Անդրանիկի ձին ծովն անց կացավ,Մեջքս զարկի մեջ շտկում է իրեն.Արցախ, անունդ թեւ է աղավնու... 14.11.92թ.