Ճերմակ թեւերի
Վարդան Հակոբյան
Ճերմակ թեւերի սոսափն ինձ հասավ.-երկինքը խունկ է վառել ձեռքերիս,աստղերն իմ արյան ներսում ծաղկում են,խոր ընդերքներում ճչում է շողը.ձեռք մեկնիր, Աստված, ինձ վերագտնեմ։Սիրտը մթան մեջ հանկարծ ծիլվորվեց.-ծաղիկներն արդեն լեռ են մագլցում,մտերմիկ պահը լույս է մորեմերկ,մի զույգ աչքեր են ականվել իմ մեջ.Երկնային, ես քո ծրից դուրս չեմ գա։Դեմքին արծաթը զնգում է կապույտ.-կարոտը շուրթից պող տարավ կարմիր,օրը երազիս շալակն եմ տվելեւ ոտաբոբիկ կողքից քայլում եմ.Տեր, ե՞րբ կհասնեմ ես Երուսաղեմ։Ինձ ոչ-ոք, ոք-ոք քեզ պես չի նայում,-խաչքարի վրա մոմեր են բուսնում,հիշո՞ւմ ես երգն այն, որ... դեռ չենք լսել,առու, այս գիշեր թող ննջեմ քեզ հետ.Տեր Աստված, գիժը գժվո՞ւմ է էլի։ 28.12.094թ.