Մենարան Վարդան Հակոբյան

1992, ինը մայիսի

Վարդան Հակոբյան

Աշոտ Ավանեսյանին Շահեն Սարգսյանին Գագիկ ԱվշարյանինԱրցախադարձ երկնքից արեւը բոց է թափում, -Արյան հետքը մայթերին ծաղկանց բաժակ է պարզել,Ձեռագործում աղջկա մոսինի փողն է հյուսվում,Ծառի ջարդված թեւերում դեռ պահվում է թռիչքը.Օգնական լեր, Տեր Աստված - հույսս միայն ես լինեմ։Տունդարձի մեջ դարավոր դոփյուններ կան ձիերի, -Իրար կորցրած աչքերի որոնումը չի հատնում,Մութը խեղդած աստղերը անհուններում ծաղկվում են,Փլատակված ձայները ծիլ են տալիս խորոտիկ.Օգնական լեր, Տեր Աստված - հույսս միայն ես լինեմ։Խաչքարերը թեւեր են մարիամակույս ճամփեքին, -Գմբեթներին մեր լերանց վերադարձը համբույր է,Լարումի մեջ իմ կանչի Ձենով Օհանն է հառնում,Անձրեւները տանում են փոշիները լեթարգյան.Օգնական լեր, Տեր Աստված - հույսս միայն ես լինեմ։Ճերմակ վազքում լեռների վերքերը հուր են դառել, -Քիրսի լանջին գյումրեցի Ավետիքը նինջ մտավ,Մորմոքները նաիրյան կանթեղներ են հառնումի,Որոտմունք են ձորերը, Շուշվա կրծքին՝ շուշան վարդ.Օգնական լեր, Տեր Աստված - հույսս թող միշտ ես լինեմ։