Մենարան Վարդան Հակոբյան

Տնականչ

Վարդան Հակոբյան

Երթանք, լույս դառնանք Երեք Մանկուքում,Թախիծը կրկին հասցեն չի փոխել,Արցախը հուսո դուռն է Աստծո,Աիդան գնաց - Մշո Անահիտ,Խաչ հանված, սակայն հառնող Արցախս...Թարթառը թելն է երկնավոր զանգի,-Տուր բառը՝ նռնակ տանեմ Ավարայր,Խաչվեց Խաչենում ճամփան Տարոնի,Ափիս մեջ Տերը անմեռ հույս դրեց.Տիարք, այգը մեր առջեւում է դեռ...Իմ Սոսեն տվեց անունն Աղբյուրի,-Սիրտս Մեծ քարից կախված զանգակ է,Սուրբ մանանայի համն առ Քարինգում,Գնդակ եմ ձուլում ես իմ աչքերից.Քաշի՛ր, Արցա՛խս, հորովելս, հո...Արցունքը կաթուկ տվեց շյուղերից,-Բարեւ... Սա ձիու հետքն է Նժդեհի,Կարոտս տարեք Թառամնի ջրին,Իմ զույգ թեւերը թրեր են երկու.Տուն եկեք, տիարք, որ տունը տո՛ւն գա...