Այստեղ քարերն էլ
Վարդան Հակոբյան
Այստեղ քարերն էլ հասցե են ու գիր.եւ ճամփաներ են ծորում արյունից,եւ քայլը սիրո նշան է հողին,եւ աչքում տուն կա՝ ո՜նց կապվի կոպը,եւ լեռը երկնին պարզված բռունցք է։Ճամփա է պահում աչքը վերստին.եւ մանանա է հողը սրբազան,եւ ընձյուղվում է օրը տաք ափից,եւ ամեն մկան լարված ձգան է,եւ չի վրիպում նիզակը Հայկի։Զանգը հնչում է հավքի թեւերում,եւ վանքը լեռան լանջին է իջնում,եւ ծաղկի շուրջը բացվում են դաշտեր,եւ խորքերով է արմատը երդվում,եւ գումարում եմ անունս լույսին։Աղբյուր Սերոբի ձեռքն է իմ ուսին.եւ խորհուրդն իրեն սրբագործում է, եւ ձին ֆիդայու՝ ֆիդայու երգն է,եւ քարը պահի ակից հանվում է,եւ հողի ճաքն է կարվում արմատով։