Մենարան Վարդան Հակոբյան

Թարթառի միջով

Վարդան Հակոբյան

Այգը լողում է ակունքներն ի վեր,հուշը հետադարձ հայացք է փնտրում,բույնը թռչում է՝ հավքին գտնելու,դաշտը ճամփեքով ծածկում է իրեն,եւ ես տխուր եմ, չափազանց տխուր։​Հոգին երկնքի քավարանն է սուրբ,արյան վազքի մեջ շարժում կա լեռան,սերը կաթում է սրտի ճաքվածքից,ես ֆիդայի եմ՝ բյուր-միլիոն տարի,եւ հուշարար է հողը հանճարեղ։​Լեռներն աստղերի երամներ են թեժ,ձորերն անցնում են Թարթառի միջով,Գեւորգ Չավուշը իմ աչքովն ընկավ,քայլերի ներսում ջարդվում է քարը,եւ կյանքն ասպետի նետած ձեռնոց է։​Աչքերն ելնում են խաբշոտ թմբիրից,սյունը հողի մեջ հենակ է ուզում,հրեշտակների թեւերին լույս կա,ցավը Արցախա դուռն է բարձրուղեշ,ես վառ մոմերի շարքում կանգնում եմ։